Ընտրական օրենսգիրքը ԿԸՀ-ին թույլ է տալիս ԸՕ-ի փոփոխությունների հարցով առաջարկություններ անել Ազգային ժողովին և կառավարությանը: Սակայն այսքան ժամանակ ԿԸՀ-ն իր այս լծակից չի օգտվել: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հետաքրքրվեց, թե ինչու չեն օգտվել իրենց ընձեռված այս հնարավորությունից և հնարավոր է արդյոք, որ …

