ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են 2008 թ․ Մարտի 1-ին տուժած քաղաքացիներին աջակցություն տրամադրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
28.09.2026 | 10:32
Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 10:17
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
28.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ
28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
28.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
Բոլորը

Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում այսօր քննարկման դրվեց «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը։

Նախագծի հեղինակ Լենա Նազարյանը նշեց, որ այս նախագծի ընդունումն ունի հասարակական և քաղաքական նշանակություն, քանի որ այն  համահունչ է ԱԺ օրակարգում ընդգրկված անցումային արդարադատության շրջանակներում ձեռնարկվելիք այն միջոցների և հնարավորությունների ստեղծմանը, որոնց նպատակն է վերականգնել քաղաքացիների սահմանադրական խախտված իրավունքներն ու ազատությունները։

«Այդ իրադարձությունների ժամանակ 11 տարի անց էլ տուժած մարդիկ պատշաճ ուշադրության չեն արժանացել և սոցիալական խնդիրների առաջ են կանգնել։ Պետության կողմից տրամադրվել է աջակցություն, սակայն այն եղել է տարբերակված՝ եղել են տուժածներ, որոնք ստացել են շատ մեծ աջակցություն և մինչ օրս էլ շարունակում են ստանալ նպաստների տեսքով: Սրան զուգահեռ, սակայն, կան տուժած քաղաքացիներ,  որոնք աջակցություն չեն ստացել՝ բացառապես հուղարկավորությունների համար նրանց ընտանիքներին տրամադրվող անհատական նվիրատվությունները»,- ասաց  Լենա Նազարյանը։

Օրինագիծն արժանացավ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի դրական եզրակացությանն ու մտավ ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան