Քրգործ հարուցելու ցուցում տալու իրավասությունը դատախազինն է. ՄԻՊ-ը վարչապետի ցուցում տալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեռ չի ծանոթացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը, ըստ որի, իր ցուցումով քրգործ է հարուցվել իր ազգականի նկատմամբ։

«Ծանոթ չեմ գրառմանը, սակայն կարող եմ ասել, որ Քրեական դատավարության մասին օրենսգիրքն ունի ազատությունից զրկման մեխանիզմներ և նախատեսել է,  թե ով ինչ հանձնարարականներ և ցուցումներ կարող է տալ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Թաթոյանը։

Հարցին՝ վարչապետը կարո՞ղ է արդյոք ցուցում տալ, Արման Թաթոյանը պատասխանեց․ «Քրեական դատավարության օրենսգիրքը քրեական գործ հարուցելու ցուցում տալու լիազորություն վերապահում է բացառապես դատախազին և ոչ վարչապետին»։

Անդրադառնալով վարչապետի՝ երեկ Կառավարությունում տված  հրահանգին՝ կապված ֆեյք լուրերի դեմ պայքարի հետ, Թաթոյանն ասաց, որ անանուն մնալը համարվում է մարդու իրավունքներից մեկը և կան միջազգային ուղեցույցներ դրա հետ կապված։

«Կարծում եմ, այս հարցը ուղիղ մեր ուշադրության ներքո է, առանձնակի ուշադրությամբ հետևելու ենք։ Ատելության խոսքը, բռնության և սպառնալից խոսքերը տարածում են նաև կեղծ էջերը։ Իսկ ինչ վերաբերում է ֆեյք լուրերի դեմ պայքարի համար ԱԱԾ-ին տրված հրահանգին՝ ապա պետք է ասեմ, որ  ըստ իրավասության, պետք է այդ խնդրով յուրաքանչյուր մարմին զբաղվի և այս հարցում կիսում եմ իմ իրավապաշտպան  գործընկերների իրավունքը և կրկնում եմ՝ մարդն ունի առցանց հարթակում անանուն մնալու իրավունք»,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը:

Մանրամասները՝ տեսանյութում։