Shamshyan.com-ը գրում է. «Այսօր, օգոստոսի 5-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Ծովակ գյուղի բնակիչ 57-ամյա Սահարունի Խաչատրյանը Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգել է, որ Ծովակի խաչմերուկում գործող բենզալցակայան են եկել «ՋԻՊ» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով 2 հոգի, ովքեր մտնելով բենզալցակայանի տարածք, իրեն հարցրել են, թե արդյոք բենզին ունի՞։ Որից հետո այդ …