ՀՀ դեսպանի հանդիպումը Բելառուսի մարքեթինգի ազգային կենտրոնի տնօրենի հետ

Լուրեր

09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ապրիլի 11-ին կայացավ Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Բելառուսի մարքեթինգի ազգային կենտրոնի տնօրեն, դեսպան Վալերի Սադոխոյի (Валерий Садохо) հետ։

Այս մասին ԱԳՆ-ի լրատվական ծառայության տարածած հաղրոդագրության մեջ ասված է․ «Ողջունելով հյուրին՝ Վալերի Սադոխոն ներկայացրեց կենտրոնի հնարավորություններն ու աշխատանքի առանձնահատկությունները և նշեց Հայաստանի և Բելառուսի՝ պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների ներքո առևտրատնտեսական կապերի զարգացման զգալի ներուժը։ Այս համատեքստում կարևորվեցին նաև երկու պետությունների գործարարների ու բիզնես ոլորտի ներկայացուցիչների հաճախակի շփումները։

Շնորհակալություն հայտնելով Բելառուսի մարքեթինգի ազգային կենտրոնի կողմից հրատարակվող «Конъюнктура рынков» ամսագրի՝ Հայաստանին նվիրված հատուկ համարի թողարկման համար՝ դեսպան Ղևոնդյանն ընդգծեց նմանօրինակ ծրագրերի դերակատարությունը հայ-բելառուսական փոխգործակցության երկկողմ առևտրատնտեսական օրակարգի ընդլայնման և առաջմղման հարցում։

Հանդիպմանը քննարկվեցին դեսպանության և մարքետինգի կենտրոնի միջև  համագործակցության ծավալման հնարավոր ուղղությունները, որոնք կխթանեն գործարար շրջանակների միջև կապերի զարգացմանն, ազգային արտահանման ծավալների ավելացմանն ու տեսականու բազմազանությանը։

Միաժամանակ Վ․Սադոխոն պատրաստակամություն հայտնեց տրամադրել համապատասխան հարթակ, ապահովել տեղեկատվական ուղեկցում և լուսաբանում հայ-բելառուսական բիզնես ոլորտի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման և անցկացման համար, այդ թվում՝ երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում հնարավոր բիզնես-համաժողովների մասով»։