Նախկին պաշտոնյաներին տրված 60 միլիարդի արտոնություններն ի՞նչ ազդեցություն են ունեցել ՀՀ տնտեսության վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2024 | 14:55
Գյումրիի իշխող ուժը հրաժարական է տվել, որովհետև քաղաքականությամբ չեն ուզում զբաղվել․ Շիրակի մարզպետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2024 | 14:50
Վրաստանում 30 տեղամասերում ընտրությունների արդյունքները չեղարկվել են
05.11.2024 | 14:47
Այնտեղ, որտեղ պետք է ադրբեջանցիները հետ գնան, պետք է գնան․ սահմանը պետք է սահմանագծվի. Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2024 | 14:42
Սամբոյի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայանա մեծաթիվ պատվիրակությամբ
05.11.2024 | 14:33
Պեսկովը հայտարարել է, թե Կրեմլը Մայա Սանդուին չի ճանաչում Մոլդովայի նախագահ
05.11.2024 | 14:28
Վարչական դատավարության և դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի համակարգային խնդիրները. ՈՒՂԻՂ
05.11.2024 | 14:24
Եվրախորհրդարանի ավելի քան 5 տասնյակ պատգամավորներ Ադրբեջանին կոչ են արել COP29-ին ընդառաջ ազատ արձակել բոլոր հայ գերիներին և պատանդներին
05.11.2024 | 14:13
Բաքվում ընթացող աշխարհի կրոնական առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցները նաև Արցախ կայցելեն
05.11.2024 | 14:09
Գնել Սանոսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.11.2024 | 14:02
Հակոբ Սիմիդյանը՝ 10 մլն ծառ տնկելու ծրագրի և էկոպարեկների ծառայության ներդրման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2024 | 13:55
Պետության սոցիալական քաղաքականությունները պետք է ուղղված լինեն աջակցելու մարդկանց՝ լինել ավելի մրցունակ աշխատանքի շուկայում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.11.2024 | 13:47
Թրամփն ու Հարիսը հավասար քանակությամբ ձայներ են ստացել քվեարկած ԱՄՆ առաջին քաղաքում
05.11.2024 | 13:43
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2024 | 13:40
16.8 մլն դրամ կհատկացվի ՀՀ–ում բնության հուշարձաններն առաջին անգամ անձնագրավորելու համար․ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2024 | 13:33
Սյունիքում՝ «Ջաղաց» հանգստի կենտրոնում, ծեծկռտուքի և երեք անձի դանակահարության վարույթով երկու մեղադրյալների մասով նյութերն ուղարկվել են դատարան
Բոլորը

ՀՀ օրենսդրությունը պահանջում է, որ հումք կամ սարքավորումներ ներկրելիս ներմուծողները սահմանին վճարեն ավելացված արժեքի հարկ: 2009 թ. Տիգրան Սարգսյանի ղեկավարած Կառավարությունը որոշում ընդունեց, որ ներմուծողների համար ԱԱՀ-ի վճարումը կարող է հետաձգվել 3 տարի ժամկետով։ 2009 թվականից մինչև այսօր ԱԱՀ-ի վճարումը հետաձգելու արտոնություն է ստացել ընդամենը 121 ընկերություն։ Առաջինը մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Նատֆուդ» ընկերությունն է, վերջինը՝ թեթև արդյունաբերությամբ զբաղվող «Արմտեքս գրուպը»։ 2009թ. հարկային արտոնություն ստացած առաջին ընկերություններից էր բոլորիս հայտնի «Յուքոմը»:

Երբ դիտարկում ենք ԱԱՀ-ի արտոնություն ստացածների ամբողջական ցանկը, տեսնում ենք, որ մեծ մասը հանրությանը հայտնի ընկերություններ են։ Ավելին՝ հայտնի են նաև այդ ընկերությունների սեփականատերերը։ Նույն «Յուքոմ» ընկերության հիմնադիրը եղել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքը։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ մի քանի տարի առաջ այդ ընկերությունը նրանից գնել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը:

«Սպայկա» ընկերությունը, որտեղ ՊԵԿ-ն առայժմ ավելի քան 7 մլրդ դրամի հարկային պարտավորությունները չկատարելու խախտում է հայտնաբերել, ԱԱՀ-ի 3 արտոնություն է ստացել՝ 2010, 2011 և 2016 թվականներին: Այս ընկերության դեպքում նույնպես մամուլը որպես սեփականատեր ներկայացնում է Մ.Մինասյանին։

2017 և 2018 թթ. ԱԱՀ-ի հետաձգման արտոնություն են ստացել ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի որդիներին պատկանող «Գրին ֆարմեր», Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի սոլար» ընկերությունը, ավելի վաղ՝ ՀՀԿ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպը», ԿԳՆ նախկին նախարար Լևոն Մկրտչյանի եղբորը՝ Վահագն Մկրտչյանին վերագրվող «Արմենիա վայն» գինու գործարանը, պաշտպանության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանին վերագրվող «Ամբերդ ՀԷԿ»-ը։ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Արամ Ղարիբյանին պատկանող «Արմյանսկի ուրաժայ» ընկերությունը նույնպես երկու անգամ ԱԱՀ-ի արտոնություն է ստացել: Այս շարքը լրացնում են լեռնարդյունաբերական հսկաներ «Թեղուտը», «Գեոպրոմայնինգ գոլդը», «Լիդիան Արմենիան», ինչպես նաև «Սևանի իշխանը», «Արաքս թռչնաֆաբրիկան», Արարատի գինու գործարանը և տասնյակ այլ ընկերություններ:

Անցած 10 տարիների ընթացքում 121 ընկերություններն արտոնություն ստանալու համար ներկայացրել են 750 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր, որից շուրջ 300 մլրդ դրամը եղել է սարքավորումների ու ներկրվող ապրանքների արժեքը։ Հենց դրա համար էլ դրանք, բոլորը միասին, ստացել են շուրջ 60 մլրդ դրամի արտոնություն։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը չցանկացավ անդրադառնալ հարցին, որ հարկային արտոնություն ստացածները պատահական ընկերություններ չեն: «Անկախ նրանից, այդ կազմակերպությունը փոխկապակցված է որևէ պաշտոնյայի կամ փոխկապակցված չէ, ես դեռ իմ պրակտիկայում չեմ ունեցել նման դեպք, որ որևէ ներդրումային ծրագրի համար դա հանդիսանա գործոն արտոնության տրամադրման տեսանկյունից»,- ասում է Ա.Եգանյանը։

Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը կարծում է, որ պետության կողմից տրվող այդ արտոնությունն անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում տնտեսվարողների համար՝ նույն ոլորտում գործում են արտոնություն ստացած և արտոնություն չունեցող ընկերություններ:

«Եթե երկու ընկերություններ նույն պլաստմասե ափսեներն են ներկրում, մեկը դիմում է կառավարություն և ստանում արտոնություն, մյուսը չի դիմում և չի ստանում։ Այն ընկերությունը, որը չի վճարում ԱԱՀ, նրա մոտ շրջանառու միջոցներ են ազատվում և կարող է դրանք օգտագործել իր գործունեության համար: Մյուս ընկերությունը, որը վճարել է հարկը, նրա շրջանառու միջոցները նվազել են, ստիպված է եղել գնալ բանկ, վարկ վերցնել, վարկի համար տոկոսներ վճարել, և նրա բիզնեսն ավելի է թանկացել: Եվ պետությունը պետք է դիտարկի, թե ինչքանով է նպատակահարմար ոչ մրցակցային պայմանների ստեղծումը»,- ասում է փորձագետը։

Այդ 121 ընկերությունները պարտավորվել են ստեղծել 9.725 աշխատատեղ, սակայն ստեղծել են 9.175 աշխատատեղ, այսինքն՝ ավելի քան 600 աշխատատեղ պակաս: Բայց հայտնի չէ՝ հիմա գոյություն ունե՞ն ներկայացված 9.175 աշխատատեղերը, թե՞ դրանց մի մասն արդեն փակվել է:

Այնուամենայնիվ, նոր իշխանություններն ունե՞ն հարկային այդ արտոնության արդյունավետության գնահատականը, որ ընդլայնում են սահմանները և ավելացնում ընկերությունների քանակը: «Տարիներ առաջ ես մի քանի օրինակ գիտեի, որ խիստ անարդյունավետ է եղել, օրինակ՝ մի հատն «Ախթամար» ռեստորանային համալիրին տրվեց, ես փորձում եմ ստուգել՝ արդյունավե՞տ է եղել, թե՞ ոչ»,- ասում է պատգամավորը:

Իսկ Արտակ Քյուրումյանը հավելում է, որ երբեմն արտոնություններ են տրվել ոչ գերակա ոլորտներին կամ ոչ սարքավորումների ներմուծմանը. «Կային դեպքեր, երբ արտոնությունը պլաստմասե ափսե ներկրելու կամ ձկան կեր ներմուծելու համար էր: Սրանք, իհարկե, բարձր տեխնոլոգիական չեն։ Եվ երկրորդ՝ իրենք սովորական բիզնես գործունեության համար հարկային արտոնություն են ստանում և աղավաղում մրցակցային դաշտը»:

Հավելենք նաև, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման 2009-2014 թթ. ԱԱՀ-ի արտոնություն է տրվել 41 ընկերության, վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման 2014-2016 թթ.՝ 27 ընկերության: Կարեն Կարապետյանի կառավարությունն իր գոյության 1.5 տարիներին ԱԱՀ-ի արտոնության 35 որոշում է կայացրել, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 10 ամիսների ընթացքում շուրջ 20 նման արտոնություն է տվել և առայժմ պատրաստվում է մեծացնել այդ թիվը:

Այնուամենայնիվ, այդ հարկային արտոնություններն այս 10 տարիներին ի՞նչ արդյունք են տվել։ Չէ՞ որ ոչ միայն ԱԱՀ-ի, այլև մաքսային տուրքերի վճարումը հետաձգելու կամ այլ արտոնությունների դեպքում պետական բյուջեն ընդհանրապես չի ստացել կամ ժամանակին չի ստացել միլիարդավոր դրամներ և շարունակում է չստանալ: Չկա որևէ գնահատական: Ամենաճիշտ գնահատականը, թերևս, մեր տնտեսության ներկա վիճակն է. թույլ աճ, արտահանման և ներմուծման բացասական հաշվեկշիռ և, վերջապես, ՀՆԱ-ի նկատմամբ արդեն վտանգավոր՝ մոտ 60 տոկոս պետական պարտք։ Իսկ արտոնությունները շարունակում են տրվել՝ թեկուզ ոչ արտոնյալ ընկերություններին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան