Մանդատ չվերցնել նշանակում է՝ Նիկոլ Փաշինյանին ասել դու 5 տարի վստահ գործելու ես, քեզ թթու խոսք չեն ասելու․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանը Factor TV-ի եթերում հայտարարեց, որ իրենց քաղաքական ուժը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով չեղարկել ընտրությունների արդյունքները՝ դրանք որակելով «զանգվածային խախտումներով ուղեկցվող գործընթաց»։ Եթե ԿԸՀ-ից առարկայական պատասխան չլինի, դաշինքը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան։

Հարցին, թե ինչու պետք է չեղարկվեն ընտրությունների արդյունքները, Էդգար Ղազարյանը պատասխանեց. «Որովհետև ընտրություններն ընթացել են մասսայական ընտրախախտումներով, խախտվել են ընտրական գործընթացի տրամաբանական բոլոր սկզբունքները, որոնք վերաբերում են հավասար մրցակցության ապահովմանը, բոլոր քաղաքական ուժերին հավասար հնարավորությունների դրսևորումներին։ Այսինքն՝ այս միջոցառումը ընտրություն անվանելը, կարծում եմ, շառլատանություն է»։

Նրա խոսքով, խախտումները տեղի են ունեցել ընտրական գործընթացի բոլոր փուլերում՝ նախապատրաստական, քարոզչության, բուն ընտրության, ինչպես նաև ձայների հաշվարկի և ամփոփման փուլերում։ «Այսինքն, այդպիսի ընտրական փուլ չկա, որտեղ աղաղակող ընտրախախտումներ չլինեն, որոնք չանդրադառնային ընտրությունների վերջնական արդյունքի վրա»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությանը, թե ընտրական հանցագործություններին առնչվող 115 քրեական վարույթներից 67%-ը վերաբերում է «Ուժեղ Հայաստան» դաշինքին՝ Ղազարյանը դրանք որակեց որպես իրավական ճնշում։ «Մենք էլ կասենք այն, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ մայիսի 28-ին ստացել է արդարադատության գեներալի աստիճան, որովհետև իրենց կողմից ներկայացված վիճակագրությունը, դա ոչ թե իրավական գործընթացների փաստարկումներ է, այլ իրավական ռեպրեսիաների փաստեր, որոնք իրականացվել են հատկապես «Ուժեղ Հայաստան» դաշինքի դեմ»։

Նա կասկածի տակ դրեց նաև ներկայացված ձայնագրությունների իսկությունը և դրանց հրապարակման նպատակահարմարությունը. «Այդ ձայնագրություններ կոչվածը, դրանք աղճատված են, նույնիսկ հասկանալի չի, թե ում են գաղտնալսել։ Հարց է առաջանում՝ իսկ ինչի՞ է Հակակոռուպցիոն կոմիտեն դրանք ընդհանրապես հրապարակում»։

Այն հարցին՝ արդյոք կվերցնե՞ն մանդատները, եթե ՍԴ-ն մերժի դիմումը, Ղազարյանը նշեց, որ այդ հարցը դեռ վաղաժամ է։ «Իզուր է այդ հարցը հիմա օրակարգում, ես կարծում եմ՝ դա արհեստական է մտցված շրջանառության մեջ՝ հիմնական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու համար։ Ամեն որոշում ունի կայացման իր տրամաբանական ժամկետը»։

Նա ընդգծեց, որ քանի դեռ վերջնական որոշում չկա, և պարզ չէ խորհրդարան անցած ուժերի վերջնական կազմը, մանդատների հարցը քննարկելն անիմաստ է։ Սակայն նա հստակեցրեց, որ անգամ մանդատները վերցնելու դեպքում իրենք չեն ճանաչելու ՔՊ-ի իշխանության լեգիտիմությունը։ Ղազարյանը նշեց, որ անձնական շփումներ իշխանական պատգամավորների հետ բացառում է. «Ես իրենց բոլորին ընկալում եմ որպես հայ ժողովրդի ամենամեծ թշնամիներ, հայրենիքի գողեր։ Դա է իմ բնութագրումը նրանց հետ, հետևաբար ես թշնամու, այն մարդկանց հետ, ում որ թշնամաբար եմ տրամադրված, ես անձնական շփումները բացառում եմ»։

Թեկնածուի խոսքով՝ իրենց քաղաքական խնդիրը լինելու է գործող իշխանությանը հեռացնելու բոլոր հնարավոր մեխանիզմների կիրառումը, այդ թվում՝ իմպիչմենտի գործընթացը։ «Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու բոլոր հնարավոր ձևերը պետք է գործադրվի, և գործադրվի ոչ թե ֆորմալ իմաստով, այլ ֆունկցիոնալ, իրական պայքարի, իրական այդ խնդրի այդ ճանապարհով լուծմանը միտված»։

Ինչ վերաբերում է փողոցային պայքարին, Ղազարյանը նշեց, որ այն կարող է լինել ցանկացած պահի, սակայն պետք է ունենա ֆունկցիոնալ արդյունք և նշանակություն։ «Մարդիկ պետք է փողոց դուրս գան միայն այն դեպքում, երբ որ իրենց փողոց դուրս գալը ֆունկցիոնալ արդյունք ու նշանակություն է տալու։ Երբ որ լինում է փողոցային պայքարի տրամաբանություն, անհրաժեշտություն, դա առաջանում է առանց որևէ մեկի կոչի»,- եզրափակեց Էդգար Ղազարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան