ԵՏՄ-ում համակարգային փլուզում կլինի ՀՀ-ի բացակայության պատճառով․ ՌԴ-ին ձեռնտու չի մեզ վնասելը․ Սոս Խաչիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 20:52
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 20:15
Փաշինյանը 2 տարի ունի․ կա՛մ ընդդիմությանը կհամոզի, կա՛մ նոր ընտրություններ կլինեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 20:09
Ֆրանսիայում հաստատվել է անասունների շրջանում տարածված Շամոնդա վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը․ վարակվածը մահացել է
22.10.2026 | 20:00
Դե «կրակեք ձեր ոտքին», ինչ է՝ ՌԴ-ն թերացավ անվտանգային պարտականություններում․ Փաշինյանն էր ՀԱՊԿ-ի նախագահողը․ Խոսրով Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 19:47
Ընտրություն՝ առանց այլընտրանքի․ ինչ է լինում, երբ մեկ ուժ է մասնակցում ՏԻՄ ընտրություններին
22.10.2026 | 19:34
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «ԱԶ Ալկմարի» դեմ խաղում
22.10.2026 | 19:18
Վրաստանում լրագրող է ձերբակալվել հայրենիքի դավաճանության մեղադրանքով՝ Դավիթ Գարեջիի հետ կապված Կոբախիձեի և Ալիևի միջև «գաղտնի գործարքի» լուրերի համար
22.10.2026 | 19:04
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցության հարցեր
22.10.2026 | 18:47
Կառավարությունը 148,5 մլն դրամ է հատկացրել 2 հայկական միջնադարյան ձեռագիր ձեռք բերելու համար
22.10.2026 | 18:32
Վրաստանի վարչապետն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին
22.10.2026 | 18:19
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին
22.10.2026 | 18:10
ԵՏՀ նախարարը՝ Հայաստանի ներկայացրած բողոքի մասին // Հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղացել․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 18:02
Երևանի հյուրանոցներից մեկում օտարերկրացիներին ստիպել են համակարգչային հափշտակություններ կատարել․ մեկ անձ կալանավորվել է
Բոլորը

«Ռոսսելխոզնադզորի» կողմից հայկական բուսական ծագման արտադրանքի ներմուծման սահմանափակումը զուտ տնտեսական կամ սանիտարահիգիենիկ խնդիր չէ, այլ ունի քաղաքական ենթատեքստ և նպատակ ունի ազդել Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության վրա։ Factor TV-ի եթերում այսպիսի տեսակետ հայտնեց տնտեսագետ Սոս Խաչիկյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի կողմից կիրառվող նոր արգելքները։

Հարցին, թե արդյոք սա կապ ունի իշխանության՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականության հետ և պե՞տք է դիտարկել որպես պատժամիջոց, տնտեսագետը պատասխանեց. «Չասեմ պատժամիջոց, բայց առնվազն ուղղության վրա ազդելու միջոց է։ Արտաքին քաղաքական ուղղության վրա ազդելու միջոց է։ Այս ազդեցությունը ոչ միայն հասարակության վրա է, ոչ միայն քաղաքական դերակատարների վրա է, այլ ավելի շատ ուղղված է բիզնես դաշտին»։

Խաչիկյանի դիտարկմամբ՝ խնդիրները, հնարավոր է, միշտ էլ եղել են, սակայն այժմ դրանք օգտագործվում են որպես ճնշման գործիք։ «Ես այսպես եմ պատկերացնում. բոլոր դեպքերում խնդիրներ կան, բայց եթե նախկինում այդպիսի խնդիրների վրա աչք էին փակում ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, հիմա աչք չեն փակվում»։

Տնտեսագետը շեշտում է, որ Հայաստանի առևտուրը պետք է դիտարկել երկու բաղադրիչով՝ ապրանքներ և ծառայություններ։ Եթե ապրանքների մասով կախվածությունը ռուսական շուկայից իսկապես մեծ է, ապա ծառայությունների, մասնավորապես՝ ֆինանսական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, իրավիճակն այլ է։ Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն այս ոլորտներում զարգացման համար անհրաժեշտ իրավական դաշտ և ենթակառուցվածքներ չունի։

«ԵԱՏՄ-ն նույնիսկ չունի իրավական կարգավորումներ տեխնոլոգիաների զարգացման համար։ Իրավական դաշտ… Ես չեմ ասում ենթակառուցվածքներ, դրանց մասին ընդհանրապես խոսք չկա»,- նշեց Խաչիկյանը՝ հավելելով, որ Հայաստանի բանկային համակարգն ինտեգրված է միջազգային կառույցներին, ուստի այս ոլորտներում դեպի Արևմուտք շարժվելն օբյեկտիվ անհրաժեշտություն է։ «Սա ԵԱՏՄ-ի դեմ չէ, սա ԵԱՏՄ-ի բացը լրացնելու դեմ է»։

Անդրադառնալով կառավարության քայլերին՝ ուղղված շուկաների դիվերսիֆիկացմանը և գործարարներին սուբսիդավորելուն, Խաչիկյանը նշեց, որ ստեղծված իրավիճակը կարող է դրական տեղաշարժերի հիմք դառնալ։

«Այս վերափոխման շեմին ճգնաժամային իրավիճակներ կարող էին լինել։ Ես կարծում եմ, որ բիզնեսը կունենա որոշակի կորուստներ ֆինանսական առումով, պետությունը նույնպես կունենա որոշակի խնդիրներ, համենայն դեպս, այդ խնդիրներն այնպիսին չեն, որպեսզի հանգեցնեն փլուզման։ Ընդհակառակը, կարող են լինել այնպիսին, որոնք կարող են վերաուղղորդել և ավելի նպատակային դարձնել այս դիվերսիֆիկացիայի գործընթացը»։

Տնտեսագետը համոզված չէ, որ ռուսական սահմանափակումները երկար կտևեն, քանի որ Հայաստանը Ռուսաստանի համար կարևոր «խողովակ» է արտաքին աշխարհի հետ շփվելու, մասնավորապես՝ ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտներում։

Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ Ռուսաստանը պետք է հաշվի նստի Հայաստանի հասարակության տրամադրությունների հետ, քանի որ վերջին ընտրությունները, անգամ պատերազմից հետո, ցույց տվեցին, որ բնակչության շուրջ 50%-ն աջակցում է իշխանության քաղաքական գծին։ Հետևաբար, ճնշումների շարունակման դեպքում Հայաստան-Արևմուտք մերձեցումն ավելի կարագանա, և կառավարությունը «ստիպված կլինի» այդպիսի քայլեր անել՝ տնտեսական փլուզում թույլ չտալու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան