Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի օրը կմեկնի Ֆրանսիա՝ մասնակցելու Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը։ Այդ մասին վարչապետը հայտնեց քիչ առաջ՝ իր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ընթացքում։ Նա նշեց, որ Ազնավուրի ցանկությունն է եղել՝ հուղարկավորվել իր ծնողների կողքին։ Հիշեցնենք, որ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը մահացել է երեկ 94-տարեկան հասակում։ Նրա հուղարկավորությանը Հայաստանում կհայտարարվի սգո օր։