Հավերի մասսայական անկում Լոռու մարզում. բնակիչներն անհանգստացած են

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Լոռու մարզի որոշ համայնքների բնակիչներ անհանգստացած են. գյուղերում հավերը մասսայական սատկում են: Կուրթան համայնքի բնակիչ Վահե Խաչիկյանն ասում է՝ իրենց ընտանիքին պատկանող 20-ից ավելի հավ սատկել է: Խնդրի մասին բարձրաձայնել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում, որոշակի արձագանք ստացել է. «Մի ամսից ավելի է այս վիճակն է: Գյուղում գրեթե բոլորի հավերն են սատկել: Մեր հավերից սատկել են 20-ից ավելին: Գրառումիցս հետո գյուղատնտեսության նախարարությունից արձագանքեցին, ասեցին, որ մինչ այդ որևէ բողոք չի եղել, և հիմա սկսել են ուսումնասիրություն անել: Այսօր գյուղացու զբաղվածության լուրջ խնդիր կա, և հավերի սատկելով վնասը շատ մեծ եղավ: Հատկապես զատկական սեզոն է, հավկիթի պահանջարկը շատ է, որ կարող էր վաճառել, նաև այդ մասով է գյուղացին տուժում»:

Հավերի անկում են նկատում ոչ միայն Գյուլագարակ խոշորացված համայնքում, այլ նաև մարզի՝ Լոռի բերդ խոշորացված համայնքում: Սատկել են նաև Ագարակ համայնքի բնակիչ Անահիտենց ընտանիքին պատկանող 30 հավ, 50 հատ էլ՝ եղբոր հավերից․ «Մոտ 2 շաբաթ կլինի, որ սատկում են հավերը: Գյուղապետարանից կամ անասնաբույժի կողմից պատվաստում և նման բան չի եղել: Դեղ առա՝ տվեցի, բայց չօգնեց»:

Հավերի անկման հետ կապված մենք զրուցեցինք Լոռի բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի հետ: «Հավերի անկումը միշտ է լինում, ժամանակ առ ժամանակ նկատվում է: Հավերը դե դուրս են անում, վարակն էլ փոխանցվում է: Հավը նաև լրացուցիչ եկամտի աղբյուր է, մարդիկ մտահոգվում են: Կարելի է ասել, որ շատերին է վնաս հասցվել: Լոռի բերդն այսօր 9 բնակավայր ունի, գրեթե բոլոր համայնքներում էլ վարակը կա: Գիտեմ ընտանիքներ, որ հավերը սատկել են, հետո մարդիկ գնացել են, նորից ձեռք են բերել, այս պահին խնդիր չունեն, նոր անկում չկա: Անասնաբույժներ ունենք համայնքում, իրենք էլ տեղյակ են»,- ասաց նա։

ՍԱՊԾ Լոռու մարզային կենտրոնում իրավիճակի մասին 2 օր առաջ են իմացել՝ բնակիչներից: Կենտրոնի պետ Կամո Սողոյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ Կուրթան համայնքից նմուշառում են վերցրել, ուղարկել մայրաքաղաք՝ լաբորատոր փորձաքննության: Արդյունքները պարզ կլինեն մինչև 10 օրվա ընթացքում. «Մենք տեղյակ չէինք, մեր տեսչական կառույցը գյուղերում նման ծառայություն չունի: Դա գյուղապետն ու անասնաբույժը պետք է արձանագրեն և տեղեկացնեն՝ ինչպես համապատասխան օրգաններին, այնպես էլ մեզ: Բնակիչներից ասացին, որ որոշակի անկում կա, նմուշառում ենք արել և ուղարկել լաբորատորիա՝ փորձաքննության»,- ասաց Սողոյանն ու հավելեց, որ անհանգստանալու կարիք չկա. «Անհանգստանալ պետք է, եթե ունի համաճարակային որոշակի նախատրամադրվածություն, իսկ հատուկենտ դեպքերը չեն բացառվում: Այս պարագայում ես համաճարակային բնույթ չեմ տեսնում»:

Մարզում հավերի անկման դեպքեր հաճախ են գրանցվում: Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին էլ հիվանդության դեպք էր արձանագրվել մարզի Մարգահովիտ համայնքում: «Մի քանի օր կարծես երգելիս լինեին հավերը, չէին ուտում: Հետո առավոտյան արթնացանք տեսանք, որ սատկել են: Որ հասկացանք, որ վարակ է, մնացած հավերին մորթեցինք, քանի դեռ ուտելու համար պիտանի էին: Մեր հավերից 10-ը սատկել էր, մնացածն էլ ստիպված մորթեցինք: Մեկս մյուսին զգուշացնում ենք, որ հիվանդություն է տարածված, որ ուշադիր լինեն, հավերին դուրս չթողնեն, որպեսզի փրկվեն: Տարեվերջին գրեթե բոլորիս հավերը սատկեցին, հիմա նորից ճուտիկներ ենք առնում, որ պահենք»,- մտահոգված փոխանցեց համայնքի բնակիչ Էմիլիա Մարտիրոսյանը:

Տաթևիկ Ղազարյան