Եթե նախարարն այդքան մտահոգված էր կարող էր դիմել «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամին. հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Մանկական ուռուցքաբան, արյունաբան, «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամին ծխախոտ արտադրողների կողմից տրամադրված օգնությանը: Նախարարը թեմային երկրորդ անգամ անդրադարձել էր Factor.am-ին տրված հարցազրույցում:

«Ճիշտն ասած, չէի ուզում այս հարցով արտահայտվել, մտածելով, որ արտահայտությունը մտածված չի եղել, բայց երբ նույն բանը երկրորդ անգամ է կրնկվում, կարծում եմ պետք է համապատասխան արձագանք լինի: Երեկ, Factor.am-ին տրված հարցազրույցում, առողջապահության նախարարը այս էլ երկրորդ անգամ անդրադարձել է «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամին ծխախոտ արտադրողների կողմից տրամադրված օգնությանը՝ համարելով այն անթույլատրելի: Հիշեցնեմ, որ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, օգնում է քաղցկեղով հիվանդ երեխաներին:

Եթե այս հայտարարությունը աներ որևէ հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, դա ինչ-որ տեղ հասկանալի կարող էր լիներ, բայց երբ նման հայտարարություններ է իրեն թույլ տալիս առողջապահության ոլորտի պատասխանատուն, այն, մեղմ ասած, անհասկանալի է և անթույլատրելի:

Բացատրեմ ինչու: Նախ, ինչպես նշեցի հիմնադրամն այդ գումարները հավաքում է, որպեսզի օգնի քաղցկեղով հիվանդ երեխաներին: Իսկ դա անում է, որովհետև, եթե չանի, երեխաները կմնան առանց դեղորայքի, և դա, կարծում եմ, հասկանալի է, ինչ է նշանակում քաղցկեղի դեպքում: Այո, բոլորիս էլ հասկանալի է, որ ծխելը վնասակար է, և որ ծխախոտային ինդուստրիան ոչ մի կերպ հրեշտակ չէ և լուրջ վտանգ է ներկայացնում, բայց երբ քաղցկեղով հիվանդ երեխաներին առողջապահության նախարարը կապահովի համապատասխան դեղորայքով և բուժումով, այն ժամանակ կարող է իրեն թույլ տալ բարձրագոչ հայտարարություններ: Երբ գոնե իր կողմից տրված խոստումին հետամուտ կլինի, և կապահովի գոնե մանկական քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ առաջնային շարքի դեղերը, ինչի մասին հրապարակավ խոստացել էր դեռ համարյա մեկ տարի առաջ, սակայն մինչ օրս տրամադրված դեղերը կարելի է մեկ ձեռքի մատների վրա հաշվել, այդ ժամանակ կարող է իրեն թույլ տալ այդ մասին խոսել:

Միջազգային կազմակերպություններին ցիտելիս, տեղին է հիշել, որ այդ նույն միջազգային կազմակերպությունները ասում են՝ պետությունը պարտավոր է հոգալ քաղցկեղով հիվանդ երեխաների խնդիրները: Եվ հոգալ բնավ չի նշանակում, իրականության հետ կապ չունեցող ականջահաճո հայտարարություններ անել, թե 50 միլիոն դրամով փորձելու ենք տարեկան 100 երեխա բուժել, մինչդեռ իրականում մեկ երեխայի բուժումը կարող է այդքան արժենալ:

Եվ մեկ հարց էլ է իմ համար շատ զարմանալի, եթե նախարարն անկեղծորեն այդքան մտահոգված էր այդ խնդրով, նա այդ մասին կարող էր հայտնել «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամին և միգուցե փորձեր կանխել, իր կարծիքով այդ «անթույլատրելի» գործընթացը, չէ՞ որ նա, իր իսկ համաձայնությամբ, ի պաշտոնե հանդիսանում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: Իսկ թե ինչու այդպես չի արել, այլ փորձել է, այսպես ասած, հարցազրույցի ընթացքում «միամիտ» հարցին պատասխանել, թող դա էլ ինքը պատասխանի:

Մի անգամ ասել եմ, նորից կկրկնեմ, մանկական ուռուցքաբանությունը այն ոլորտը չէ, որտեղ կարելի է քաղաքական միավորներ հավաքել, այս ոլորտի վերաբերյալ հայտարարություններ անելիս խորհուրդ կտամ մի փոքր ավել մտածել, նոր խոսել»,- գրել է Թամամյանը: