Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր պատասխանատու գործունեության մեջ: Մհեր Գրիգորյանը կարևորել է հայ-ճապոնական համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ հատկապես առանձնացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Դեսպան Յամադան, շնորհակալություն հայտնելով փոխվարչապետին …