Գյումրիի նախկին քաղաքապետերը սեփականացրե՞լ են հանրային տարածքները․ Սամվել Բալասանյանը հակադարձում է

Լուրեր

09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
Բոլորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության գյումրեցի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը երեկ Աժ ամբիոնից հայտարարել էր, որ Գյումրիի պատմական միջուկը՝ «Կումայրի» արգելոց-թանգարանը վտանգված է։

Նա հայտարարել էր, որ քաղաքային իշխանությունները տարիներ շարունակ գերակա շահ են ճանաչել արգելոցի պատմական շենքերը, որոնք անժամկետ յուրացվել են տարբեր մարդկանց կողմից։

Ըստ պատգամավորի՝ այս գործընթացից անմասն չեն մնացել նաև Գյումրիի նախկին և ներկա քաղաքապետերը։

«Գյումրիի քաղաքային զբոսայգին վարձակալությամբ տրվել է նախկին քաղաքապետին պարոն Ղուկասյանին։ Գյումրիում մեկ այլ պատմամշակութային արժեք ներկայացնող կոթող «Սև բերդ» ամրոցը այժմ գտվում է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքի տիրապետման ներքո։ Հայաստանի 1-ին տիկնիկային թատրոնն էլ լուրջ խնդրի առջև է կանգնած, քանի որ մուտքը մասնավորեցվել է մեկ անհատի կողմից ապօրինաբար»,- իր ելույթում նշել էր Նազելի Բաղդասարյանը։

Ի պատասխան պատգամավորի հայտարարության՝ այսօր Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ Բալասանյանների ընտանիքի կողմից ամրոցը գնվել է մասնավորից և այն հանրային գերական տարածք չի եղել։

«Ցավում ենք, որ պատգամավորը տարբերություն չի տեսնում պաշտոնյայի կողմից հանրային գույքը սեփականաշնորհելու և երկու տասնամյակ առաջ սեփակաշնորհված կառույցը մասնավորից գնելու մեջ, ինչն էլ տեղի է ունեցել «Սև բերդի» պարագայում։ Կիսելով տիկին Բաղդասարյանի մտահոգությունը Գյումրու պատմական արժեքների պահպանման մասով՝ նրան և բոլոր շահագրգիռ անձանց սիրով հրավիրում ենք ծանոթանալու Բալասանյանների կողմից «Սև բերդի» ձեռք բերման գործընթացի մանրամասներին և վերականգման ուղղությամբ իրականացված աշխատանքներին»,- ասվում է հայտարարության տեքստում։

Էմմա Չոբանյան