ՀՀ դեսպան Բաղդասարյանը և Քուվեյթի ԱԳ փոխնախարարն ընդգծել են փոխգործակցությունը խթանելու անհրաժեշտությունը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանն ապրիլի 17-ին հանդիպել է Քուվեյթի արտաքին գործերի նախարարի գրասենյակի հարցերով փոխնախարար, շեյխ, դոկտոր Ահմեդ ալ Սաբահի (Sheikh, Dr. Ahmed Al-Sabah) հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարարի տեղակալը ջերմորեն ողջունել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով նրան արդյունավետ գործունեություն երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, ինչպես նաև հավաստիացրել Քուվեյթի արտաքին գործերի նախարարության՝ բոլոր հարցերում աջակցելու և համագործակցելու պատրաստակամության մասին։

Դեսպան Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և Ահմեդ ալ Սաբահին ներկայացրել Քուվեյթի իշխանությունների հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ տարված և ընթացիկ աշխատանքները։

Զրուցակիցներն ընդգծել են փոխգործակցությունը խթանելու անհրաժեշտությունը ոչ միայն երկկողմ ձևաչափում, այլև միջազգային հարթակներում՝ նկատելով, որ դրա համար առկա են իրական նախադրյալներ, հաշվի առնելով երկու երկրների համանման մոտեցումներն ու փորձառությունները։