ՀՀ կենտրոնական բանկը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է Համաշխարհային Բանկի նախագահի տարածաշրջանային գծով տեղակալ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը: «Ողջունելով հյուրերին՝ ԿԲ նախագահը նշել է, որ Համաշխարհային Բանկն իր գործուն մասնակցությունն է ունեցել Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Բանկը մեծ աջակցություն է ցուցաբերել այնպիսի հավակնոտ բարեփոխումների իրականացման ընթացքում, ինչպիսիք են հարկաբյուջետային …

