ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը զարմացրել է Չեխիայի պատվիրակությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ապրիլի 29-ից մայիսի 2-ը կայացավ Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան։

Սա նորընտիր խորհրդարանում ձևավորված երկու երկրների բարեկամական խմբերի առաջին հանդիպումն էր։

Այցի ընթացքում ոչ միայն բազմաթիվ քննարկումներ ու հանդիպումներ կայացան Հայաստանի դատաիրավական տարբեր մարմինների ղեկավարների հետ՝ ուսումնասիրելով այդ ոլորտում առկա բարեփոխումների ընթացքն ու տեսլականը, այլ նաև Հայաստանի պատմամշակութային վայրեր ճանաչողական այցեր, որը հնարավորություն է առավել սերտ համագործակցության, բազմաթիվ խնդիրների վերաբերյալ ընդհանուր մոտեցումների ձևավորման համար և միջազգային հարթակներում միմյանց աջակցելու հանձնառության շուրջ աշխատելու ուղղությամբ։

 

Չեխիայի պատվիրակության համար անակնկալ մատուցեց ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Գայանե Աբրահամյանը, որը Գեղարդի վանքում կատարեց Կոմիտասի «Տեր ողորմեա»-ն։


Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան ֆեյսբուքյան էջը հրապարակել է կատարման տեսանյութը հետևյալ գրառմամբ․

«Երբ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավարը ոչ միայն տաղանդավոր քաղաքական գործիչ է և լրագրող, այլ նաև հիանալի երգիչ։ Տիկին Գայանե Աբրահամյանը Չեխիայի պատվիրակության (և մի խումբ ապշած զբոսաշրջիկների) համար Գեղարդի վանքում Կոմիտաս է երգում»։