Ճապոնիայում 2020թ. մարտի 26-ին կմեկնարկի Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի օլիմպիական կրակի փոխանցումավազքը. գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Սկզբում օլիմպիական ջահը կուղեւորվի այն քաղաքները, որոնք 8 տարի առաջ ամենաշատն են տուժել երկրաշարժից ու ցունամիից: Փոխանցումավազքը նախատեսված է սկսել Ֆուկուսիմա քաղաքի Ազգային ֆուտբոլային կենտրոնում: 121 օրում ջահակիրներն օլիմպիական կրակը կհասցնեն Տոկիո, որտեղ 2020թ. հուլիսի 24-ին …

