Մեր բուհերի ամենապրակտիկ խնդիրներից մեկն ուսանողներին գործնական գիտելիքներով օժտելն է. վարչապետն այցելել է պոլիտեխնիկական համալսարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 13:17
555 տեղամասերի քվեարկության արդյունքները կվերահաշվարկվեն․ 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» կուսակցություններից և «Հայաստան» դաշինքից
09.06.2026 | 13:05
Մենք կսկսենք նաև մեքենայի ներսում արձանագրել վարչական իրավախախտումը, այն է՝ հեռախոսը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:54
Սպասում ենք վերահաշվարկի արդյունքներին, որից հետո կհայտարարենք հետագա քայլերի մասին․ Նարեկ Կարապետյան
09.06.2026 | 12:43
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը կարող է կնքվել «երկու կամ երեք օրից»
09.06.2026 | 12:34
Ինչու Արփինե Սարգսյանը չի ներկայացել ԱԺ` բյուջեի կատարողականը ներկայացնելու
09.06.2026 | 12:25
Դոնալդ Թրամփը քնել է NBA-ի եզրափակիչի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:17
ՆԳ նախարարի տեղակալը` ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:10
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին // ԵՄ-ն՝ ՀՀ-ի դեմ Մոսկվայի հիբրիդային հարձակումների մասին․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 12:07
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան պարարտանյութ և անտրացիտ կուղարկվի
09.06.2026 | 12:02
Սպասվում են հորդառատ անձրևներ
09.06.2026 | 11:58
Քննարկվում են վերահաշվարկի դիմումները․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:55
Քվեարկության օրը հիմնականում անցել է խաղաղ, բայց արձանագրվել են ուղղորդման և գաղտնիության խախտման դեպքեր․ «Ականատես»
09.06.2026 | 11:51
ԱՄՆ բանակի ուղղաթիռ է կործանվել Հորմուզի նեղուցի մոտ
09.06.2026 | 11:42
Սկալոնին հաստատել է, որ Մեսին կմասնակցի Արգենտինայի հավաքականի հաջորդ խաղին
09.06.2026 | 11:33
Ռուսաստանի ազդեցությունը նվազում է Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում․ Զելենսկի
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: Կառավարության ղեկավարը Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի և համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել՝ ծանոթացել ուսումնական գործընթացին և ստեղծված պայմաններին:

Նախ կառավարության ղեկավարին է ներկայացվել դիմորդների փաստաթղթերի ընդունելության կազմակերպման գործընթացը, այնուհետև վարչապետը եղել է ռոբոտաշինության, կապի, կառավարման, մեքենագիտության, ներկառուցվող համակարգերի, գիտահետազոտական, ճշգրիտ չափումների, սխեմատեխնիկայի, տվյալների հավաքագրման-չափումների գիտահետազոտական լաբորատորիաներում, որտեղ ներկայացվել են հետազոտությունների արդյունքներն ու ծրագրային մեխանիզմները:

Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնում, որտեղ ներկայացվել է վերջինիս ուսումնական, գիտական գործունեությունը: Գործադիրի ղեկավարը եղել է էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման և հսկման համակարգերի ուսումնական կենտրոնում, բարձր և միջին լարման էլեկտրականության բաշխման, ատոմային էներգետիկայի, էներգոարդյունավետության, էներգախնայողության լաբորատորիաներում և միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնական կենտրոնում:

Ամփոփելով՝ վարչապետը նշել է. «Այն, ինչ տեսանք, շատ հետքարքիր էր: Ըստ էության, սա այն մոդելային պատկերն է, որ ցանկալի է ունենալ կրթական համակարգում: Մենք բազմիցս ենք այդ թեմայով խոսել, որ մեր բուհական համակարգի ամենապրակտիկ խնդիրներից մեկն ուսանողներին գործնական գիտելիքներով օժտելն է: Շատ դեպքերում ունենում ենք շրջանավարտներ, որոնք տեսական գիտելիքների որոշակի մակարդակ ունեն, բայց գործնական գիտելիքների և հմտությունների առումով խնդիր են ունենում: Դա ոչ միայն անհատի կյանքի կազմակերպման համար է խնդիր, այլև երկրի տնտեսության: Օրինակ՝ բուհն ավարտեց-գնաց որևէ տեղ աշխատելու, ևս երկու տարի պետք է մարդը սովորելուն զուգընթաց աշխատի, ինչը խնդիր է և գործատուի, և աշխատողի համար: Հետևաբար, մեր ամբողջ բուհական համակարգը բոլոր ուղղություններով պետք է ամենակարևոր այս խնդիրը լուծի, որ ոչ միայն շրջանավարտ դառնալուց հետո, այլև ուսումնառութայն որոշակի փուլում անձը պատրաստ լինի որպես մասնագետ աշխատել և ներգրավվել: Եվ այն ինչ տեսանք, այդ առումով շատ կարևոր է:
Հաճախ իմ աշխատանքային, պաշտոնական այցերը զուգորդվում են բուհական համակարգ, տարբեր բուհեր այցելություններով: Եվ եզրակացությունն այն է, որ պետք է կրթական ու հետազոտական կոմպոնենտները հնարավորինս մերձեցնենք: Ժամանակակից աշխարհում դա մեծամասամբ մեկտեղված է: Այսինքն՝ չկա կրթություն առանց հետազոտություն, կրթության հիմնական բաղադրիչը դարձել է հետազոտություն: Այդ առումով, այն ինչ տեսանք՝ շատ ուրախալի է, որ հենց այս տրամաբանությունն է դրված:

Հաջորդը, որը նույնպես շատ կարևոր է մեր կառավարության տեսլականի առումով, մասնավոր հատվածի հետ համագործակցությունն է: Պրակտիկ հատվածի, բիզնեսի մոտարկումը բուհական համակարգին նույնպես կարևոր է, որը, ինչպես արդեն հասկացա, ոչ միայն ապահովում է ուսանողների, շրջանավարտների պրակտիկ գիտելիքները, այլև որոշակի հարթակ է ստեղծում այդ ընկերությունների կադրերի վերապատրաստման համար, ինչը շահավետ է բուհի, ընկերության համար, որովհետև, թե ինչքան միջոցներ են խնայվում, աշխատանքի արտադրողականությունն ինչքան է բարձրանում՝ այդ չափանիշները և ցուցանիշները շատ կարևոր նշանակություն ունեն:

Ուրախ եմ, որ կա բավարար վճռականություն այս ուղղությամբ առաջ շարժվելու: Կառավարությունն իր առաջանահերթությունները հռչակել է. մենք հռչակել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը տեսնում ենք որպես տեխնոլոգիական երկիր: Այդ առումով, իհարկե, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դերակատարումը բացառիկ է և պարզ, որ բազմաթիվ ծրագրերի իրականացման առումով մենք Պոլիտեխնիկական համալսարանը տեսնում ենք որպես հիմնական գործընկերներից մեկը:

Եվ ընդհանրապես, բուհական համակարգի նկատմամբ մեր ընկալումը նույնպես որոշակի փոփոխություններ է կրել: Մենք այժմ ունենք այնպիսի պրոցեսներ, որ պետական կառավարման համակարգի մի շարք գործառույթներ պատվիրակում ենք բուհական համակարգին, համալսարանին: Կարծում եմ՝ շատ ճիշտ ուղղություն է նաև այն առումով, որ մենք կմոտեցնենք հետազոտությունը կրթության հետ, մյուս կողմից էլ ինստիտուտներ կլինեն, գոյություն կունենան, որոնք իրենց մեջ, այսպես ասած, պետական ինստիտուցիոնալ հիշողության կրողներ կդառնան, և քաղաքական փոփոխությունները որևէ ազդեցություն չեն ունենա այդ համակարգերի փոփոխության վրա:

Մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում այսօր մեր կարևոր արդյունքներից, եզրակացություններից մեկն այն էր, որ օրինակ՝ Ագրարային համալսարանը մի շատ կարևոր խնդրի հետ կապված, որ 15 տարի արդեն Հայաստանի օրակարգում է՝ ձկնաբուծական ոլորտում օգտագործվող ջրերի պաշարների կառավարման հարցը, արդեն կոնկրետ լուծումներ է առաջարկում: Մենք ընդհանրապես բոլոր համալսարանների հետ պետք է այսօրինակ համագործակցություն հաստատենք և այնտեղ, որտեղ հնարավոր է պետական գործառույթները պատվիրակել համալսարաններին, պետք է պատվիրակել: Բնականաբար, խոսքն այն գործառույթների մասին է, որոնք ուղղակիորեն առնչվում են հետազոտությունների, գիտական աշխատանքի հետ և գիտական լուծումներ են պահանջում:

Շնորհակալ եմ շրջայցի համար և, իհարկե, շատ մեծ օրակարգ կա համալսարանի շուրջ: Մենք կառավարման համակարգում փոփոխություններ ենք իրականացնում, որը պետք է սպասարկի նաև Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր տեսլականը: Ձևավորվում է նոր նախարարություն և այդ առումով ևս կառավարության համագործակցությունը գիտակրթական համակարգի հետ չափազանց կարևոր է:

Հույս ունեմ, որ կկարողանանք համաձայնության մթնոլորտում իրականացնել այն բարեփոխումները, որոնց նպատակը պետք է լինի մեկը՝ Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու տեսլականին ծառայեցնելը: Եվ ամենակարևորը՝ այս ամենի մեջ պետք է արձանագրել ընդհանրապես կրթական, բուհական համակարգերը քաղաքական պրոցեսներից, քաղաքական գործընթացներից դուրս բերելու բոլորիս կամքը: Բուհերի վերաբերմունքը և գործունեությունը չպետք է կապ ունենա քաղաքական կոնյուկտուրայի և նրբությունների հետ: Բուհերը պետք է լինեն ոչ թե քաղաքական օջախներ, կառույցներ, այլ գիտակրթական իրենց գործառույթին ծառայեն: Եվ մենք անմնացորդ վճռական ենք, որ այդ անհրաժեշտությունը դարձնենք իրականություն»: