«Ջրի գնով» տարածքներ՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների և ՔԿ գլխավոր քարտուղարի համար. ովքե՞ր են Բյուզանդի 1/3 հասցեի շենքի վարձակալները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 14:40
Մարգարիա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
24.06.2026 | 13:57
Ըստ ՔԿ-ի՝ հաստատվել է․ ձայնագրության մեջ այլ պետության պաշտոնյաների հետ խոսող անձը Չալաբյանն է․ մանրամասներ քրեական գործից
24.06.2026 | 13:53
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
24.06.2026 | 13:44
Հայաստանը ՕՊԵԿ հիմնադրամի հետ 80 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել
24.06.2026 | 13:33
Հայ-ֆրանսիական արշավախումբը սկսել է Պեմզաշենի վաղմիջնադարյան համալիրի պեղումները
24.06.2026 | 13:26
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
24.06.2026 | 13:18
Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ․ SpaceX-ի բաժնետոմսերն էժանացել են
24.06.2026 | 13:10
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
24.06.2026 | 13:01
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի շրջաններին․ զոհ կա
24.06.2026 | 12:54
Խալաֆյանների դաժան սպանությունից հետո վերադարձել են ու հարձակվել բեռնատարի վրա. Արա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:46
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կայցելեն Իրանի միջուկային օբյեկտներ․ Գրոսսի
24.06.2026 | 12:38
Ավագանու նիստում ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ ստացած Սարգիս Տեր-Եսայանը բուժզննում է անցել և հաղորդում ներկայացրել
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող Բյուզանդի 1/3 հասցեի շենքում տեղակայված լրատվամիջոցների շուրջ ստեղծված աղմուկի համատեքստում ստվերում մնաց, թե ովքեր են շինության մյուս վարձակալները:

Factor.am-ը ուսումնասիրությունների արդյունքում պարզեց, որ շենքը շուկայականից խիստ ցածր գնով վարձակալության է տրված: Վարձակալների թվում հայտնի անուններ կան, որոնք տարբեր պաշտոններ են զբաղեցնում: Նրանք նշյալ շինությունում 10-15 տարով տարածքներ են վարձակալել մեկ քմ-ի համար միջինը վճարելով 250-500 դրամ: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից տրամադրված վարձակալների ցանկից:

Բյուզանդի 1/3 հասցեի շենքը վարձակալական հիմունքներով զբաղեցնում է մոտ 40 կազմակերպություն: Եվս 20 կազմակերպություն էլ տարածքը զբաղեցնում է անհատույց: Հատկապես ուշագրավ է, որ Երևանի կենտրոնում էժան գներով տարածքներ են վարձակալել նաև Երևանի քաղաքապետարանի որոշ պաշտոնյաներ:

Մասնավորապես, Երևանի գլխավոր դենդրոլոգ, Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Սուրեն Մաքսապետյանը Բյուզանդի 1/3 հասցեում 44 քմ տարածքի համար ամսական վճարել է 22 հազար ՀՀ դրամ: Ստացվում է, որ Սուրեն Մաքսապետյանը Երևանի կենտրոնում մեկ քմ-ն վարձակալել է 500 դրամով: Սուրեն Մաքսապետյանն այս տարածքը վարձակալել է 2015-2018 թվականներին: Մեկ տարվա համար վճարելով ընդամենը 264 հազար դրամ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ Պետրոս Ամպարջյանը ևս ջրի գնով տարածք ունի վարձակալած այս շինությունում: Պետրոս Ամպարջյանը 2011 թվականից մինչև 2021 թվականը 54.4 քմ տարածքը ամսական վարձակալել է 54 հազար 400 դրամով: Յուրաքանչյուր մեկ քմ-ի համար քաղաքապետարանի պաշտոնյան վճարում է հազար դրամ: Քաղաքի կենտրոնում գտնվող այս հսկայական տարածքի համար Պետրոս Ամպարջյանը տարեկան վճարում է 650 հազար դրամ:

Քննչական կոմիտեի դեպարտամենտի նախկին ղեկավար, այժմ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանը, որը նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի եղբայրն է, այս շենքում մեկ քմ-ն 375 դրամով վարձակալել է 95 քմ ընդհանուր մակերեսով տարածք: Ի դեպ, Վահե Նիկոյանը փոխքաղաքապետ աշխատելու տարիներին հենց համակարգում էր անշարժ գույքի ոլորտը:

Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավար Արամ Նիկոյանի վարձակալած տարածքի մեկ ամսվա վճարը կազմում է 35 հազար 600 դրամ: Նա տարածքը վարձակալել է 2013 թվականից մինչ 2025 թվականը՝ 12 տարով: Մեկ տարվա համար վճարում է ընդամենը 420 հազար դրամ:
Արամ Նիկոյանը Factor.am-ի հետ զրույցում չի հերքում, որ քաղաքի կենտրոնում էժան գնով տարածք ունի վարձակալած, բայց և նշում է՝ մեծ տարածք չէ:

«Այդ տարածքը ես ունեմ 1999 թվականից: Այդ տարածքը դեռ քաղաքապետարանինը չէր, պետգույքինն էր, որ ես երկարաժամկետ վարձակալել եմ: Այդպես 95 քմ հնչում է, բայց մեծ տարածք չէ: Ես մինչև իմ այս աշխատանքին անցնելը զբաղվել եմ ճարտարապետությամբ, հիմնել եմ կազմակերպություն, որը ևս զբաղվել է ճարտարապետությամբ և դիզայնով: Հիմա կազմակերպությունը տվել եմ հավատարմագրման, ժողովուրդն աշխատում է»,- ասաց նա:

Ի դեպ, Արամ Նիկոյանի նշած ճարտարապետական կազմակերպությունից զատ, նշյալ 95 քմ տարածքի մի մասը զբաղեցնում է մեկ այլ կազմակերպություն: Խոսքը «Շանս հոլդինգ պլյուս» ուսումնական կենտրոնի մասին է, որը դասընթացներով է զբաղվում: Նիկոյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ երկու տարածք ունի, նշեց, որ այդ տարածքները միմյանցից բաժանում է շենքի ընդհանուր սանհանգուցը:

«Ես երկու վկայական ունեմ, հարկի ընդհանուր զուգարանն է բաժանում այդ տարածքները»,- ասաց նա:

Արամ Նիկոյանը միաժամանակ նշեց, որ «Շանս հոլդինգ պլյուս» ուսումնական կենտրոնի հետ կապ չունի:

Ուշագրավն այն է, որ այդ հարկաբաժնում այլ վարձակալներ հաստատեցին, որ ուսումնական կենտրոնի տարածքը ևս Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավար Արամ Նիկոյանինն է: Իսկ Նիկոյանի ճարտարապետական աշխատանքներ իրականացնող ընկերությունից այս տարածքի վերաբերյալ նշեցին. «Այդտեղ էլ ունենք տարածք, մեր ֆիրմաներն են, աշխատացնում ենք»:

Ստացվում է, որ Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավար Արամ Նիկոյանը իր վարձակալած տարածքը վարձակալությամբ է տվել կամ չի խոստովանում, որ իրեն է պատկանում նաև «Շանս հոլդինգ պլյուս» ուսումնական կենտրոնը:

Ցանկում աչքի ընկնողներից է նաև նախկին իշխող Հանրապետական կուսակցության վարձակալած տարածքի արժեքը: ՀՀԿ-ն 500 քմ տարածքը մինչև 2027 թվականը վարձակալել է մեկ քմ-ի համար վճարելով ընդամենը 250 դրամ: Այս հսկայական տարածքի համար կուսակցությունը մեկ ամսում վճարում է ընդամենը 123 հազար դրամ: ՀՀԿ-ն կրկին մինչև 2027 թվականը նույն շենքում ունի վարձակալած նաև 116 քմ մակերսով տարածք: Յուրաքանչյուր մեկ քմ-ի համար վճարում է 500 դրամ:

Իսկ ահա Հայաստանի կոմունիստական կուսակցությանը մեկ քմ-ն վարձակալության է տված հազար դրամով: Այս քաղաքական ուժն այս շենքում զբաղեցնում է 147 քմ տարածք:

Եղածներից ամենբարձր գնով՝ մեկ քմ-ն երեք հազար դրամով, այս շինությունում տարածք է վարձակալել «Հայբիզնես բանկ» ՓԲԸ-ն:
Բյուզանդի 1/3 հասցեում տեղակայված շենքի կառավարիչ Արայիկ Սարգսյանը Factor.am-ի հարցին, թե ինչու է քաղաքի կենտրոնում տարածքները շուկայականից խիստ ցածր արժեքով վարձակալությամբ տրվում, պարզաբանեց. «Այդ 250 դրամը կարողանո՞ւմ են տալ, որ մի հատ էլ ասում ես՝ էժան է: Գործ չկա, մարդիկ սաղ օրը պարապ թափառում են, գործ կա՞, որ կարողանան վարձը տան: Ոչ մի բան չկա ստեղ, շենքն անմխիթար վիճակում է»:

Նարեկ Կիրակոսյան