Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը: Քաղաքապետը ծանոթացել է բնակիչներին հուզող խնդիրներին, լսել նրանց առաջարկներն ու դիտարկումները: Բնակիչներն ընդունելության էին եկել տարբեր խնդիրներով: Բարձրացված հարցերի մի մասին քաղաքապետի կողմից տեղում տրվել են պատասխաններ, համապատասխան պարզաբանումներ և հանձնարարականներ: Առևտրային տաղավարների և կրպակների հարցում մոտեցումը հետևյալն է. նոր տաղավարներ չեն տեղադրվելու մայրաքաղաքում, …

