Օրերս մայրաքաղաքում այրվեց հուսահատության գազելներից մեկը. Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի ավագանու այսօրվա արտահերթ նիստին «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քաղաքապետին հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2017 թվականի ելույթներից մեկը՝ որպես Երևանի քաղաքապետի թեկնածու։

«Երկու տարի առաջ ես և իմ խմբակցության անդամներն այդ թիմի մասն էինք և կանգնած էինք Երևանին նոր շունչ ու թարմություն հաղորդող, և ոչ թե քանդող ու քաղաքական հակակրանքներ կիրառող քաղաքապետի թեկնածուի կողքին։ Երկու տարի առաջ այս շրջանն էր, երբ մենք շրջում էինք բակերով և ասում, որ հուսահատության գազելներից, մահվան վերելակներից, աղբի և փոշու կույտերից ելք կա։ Մեկ տարի և չորս ամիս անց Դուք և Ձեր քաղաքական թիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեցիք, որ սրանք ընտրություններ են սևի և սպիտակի միջև, և որ քվեարկելով ձեր օգտին՝ քաղաքացիները քվեարկում են խորհրդարանի արձակման և հեղափոխության վերջնական կայացման օգտին»,- նշեց Խաժակյանը։

Ըստ նրա՝ հեղափոխության կայացումից հետո տրված խոստումների առնվազն 80%-ն արդեն իրագործված պետք է լիներ։

«Հանրային տրանսպորտի վիճակն ավելի է վատացել։ Օրեր առաջ մայրաքաղաքում այրվեց հուսահատության գազելներից մեկը»,- նշեց «Լույս» խմբակցության ղեկավարը։

Խաժակյանի խոսքով՝ քաղաքացիները մտահոգված են, թե ինչպե՞ս է քաղաքապետի աշխատավարձի բարձրացումը նպաստելու հանրային տրանսպորտի և մյուս խնդիրների լուծմանը։

«Մենք թերթում ենք Ձեր պաշտոնավարման 8-րդ ամիսը և քմծիծաղով հիշում մահվան վերելակների փոխարինման աշխարհացունց սխեման»,- ասաց Դավիթ Խաժակյանը՝ հավելելով, որ քաղաքապետը մայրաքաղաքի կառավարումն իրականացնում է՝ հիմնվելով սեփական համակրանքերի ու հակակրանքների վրա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ  Շաբոյան