Մարուքյանը խոսում է ամռանը սպասվող կրճատումների մասին, Մակունցը հորդորում՝ խուճապ չառաջացնել․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ-ն շարունակում է հերթական քառօրյայի աշխատանքները։

Նիստի սկզբում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քվեարկության դրեց երեկ քննարկված օրենքի նախագծերի ընդունման հարցը։

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Գովազդի մասին, Վարչական իրավախախտումների մասին, Կառավարության կառուցվածքի մասին օրենքների նախագծերը։

Նշենք, որ Կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագծին ինչպես առաջին ընթերցման, այնպես էլ երկրորդ ընթերցման ժամանակ դեմ քվեարկեցին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանն ասաց, որ այս կառուցվածքի արդյունքում ամառային արձակուրդների շրջանում երկրում կրճատումներ են լինելու, իսկ Կառավարության կառուցվածքը երկար կյանք չի ունենալու։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ, արձագանքելով  Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, որ սպասվում են կրճատումներ, նշեց, որ կադրային ռեզերվում հայտնվելու են ընդամենը մի քանի տասնյակ մարդիկ և կոչ արեց խուճապ առաջացնող և անհիմն հայտարարություններ չանել։

Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց միայն «Իմ քայլը» խմբակցությունը․ այն ընդունվեց 79 կողմ, 41 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։