ՀՀ կառավարության աշխատակազմից տեղեկացնում են, որ մարտի 1-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ անցկացվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019»-ի կազմակերպչական աշխատանքներին նվիրված բարձր մակարդակի քննարկում, որի արդյունքում ստեղծվելու է միջգերատեսչական աշխատանքային խումբ: Քննարկման ընթացքում Տիգրան Ավինյանը նշել է, որ այս տարվա հոկտեմբերի 6-9-ը Երևանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովը (WCIT 2019) կարևոր իրադարձություն …

