Բարձրագույն դատական խորհրդի դատավորներին հաստատ որևէ մեկը չի ստիպելու գրել և հեռանալ․ Սոֆյա Հովսեփյան

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

Մենք այսօր ունենք շատ դատավորներ, որոնք կարող են շատ լավ ծառայել երկրին, սակայն նրանք մի տեսակ ստվերից դուրս են մնացել, ուստի մենք պետք է գնահատենք յուրաքանչյուր դատավորի մասնագիտական որակները, որից հետո տանք նրանց հնարավորություն ծառայությունը դատական համակարգում մատուցելու համար։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով դատաիրավական համակարգում վիրահատական միաջմտություններ իրագործելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, ասաց  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

«Այստեղ պետք է դրվի ոչ թե ոչնչացման, այլ կառուցողական քաղաքականությունը, որովհետև եթե ոչինչ չանենք, այդ դեպքում՝ կոչնչանանք»,-նկատեց պատգամավորը։

Ըստ Հովսեփյանի՝ ասօր քննարկվում է դատական համակարգում բարեփոխումներ անցկացնելու լավագույն տարբերակը։

«Այսօր խոսվում է զտման մասին և գործընթացը գնում է այդ ուղղությամբ։ Բարձրագույն դատական խորհրդի դատավորներին հաստատ որևէ մեկը չի ստիպելու գրել և հեռանալ։  Կգնա զտման գործընթաց, և եթե տեսնեն, որ դատավորրը որակյալ մասնագետ է, ապա նա կմնա իր տեղում»,- ասաց  պատգամավորը։