Ընտանեկան բռնության 1600 դեպք՝ մեկ տարվա ընթացքում. մասնագետները՝ մտահոգիչ վիճակագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

2018 թվականի հուլիսի 1-ից, երբ ուժի մեջ մտավ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, Ոստիկանությունը Հայաստանում ընտանեկան բռնության շուրջ 1600 դեպք է արձանագրել: Ընդ որում՝ միայն 2019 թվականի առաջին չորս ամիսներին Ոստիկանություն 695 ամփոփագիր է ներկայացվել: Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման, մարտահրավերների ու հնարավորությունների մասին համաժողովին ներկա անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն ընդգծեց, որ եթե նախկինում այս կամ այն պատճառով բողոքը հետ վերցրած բռնության զոհերը ստվերում էին մնում, այսօր նրանք հաշվառվում են, և ոստիկանությունը գործին հետամուտ է լինում: Այնուամենայնիվ, ըստ նրա ՝  վիճակագրությունը մտահոգիչ է:

«Այո՛, կա բռնություն: Մենք չպետք է ամաչենք դրա մասին խոսելուց, բարձրաձայնելուց: Հակառակը՝ պետք է անենք ամեն ինչ, որպեսզի նվազեցնենք բռնությունների քանակը, կանխարգելենք կնասպանության դեպքերը, բռնության հնարավորինս քիչ դեպքեր ունենանք ընտանիքներում»,- նշում է Նելլի Դուրյանը:

Նրա խոսքով՝ հանրապետության երեք խոշոր քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում և Կապանում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում ոստիկանությունն արդեն սոցիալական աջակցության կենտրոններ է ստեղծել: Աջակցության շրջանակում նաև դասընթացներ են անցկացվում, որոնց նպատակն ընտանեկան բռնության մասին իրազեկվածության մակարդակի բարձրացումն է:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընտանեկան բռնության կանխարգելման հարցում կարևորեց ջանքերի մեկտեղումը:

«Սա միայն մեկ կառուցի և մեկ ոլորտի խնդիր չէ: Այս իմաստով պիտի բոլորս համագործակցենք: Կարևորում եմ պետական աջակցության ծավալների մեծացումը՝ բռնության ենթարկված անձանց աջակցության տրամադրման, ինչպես նաև կանխարգելման ծրագրերի իմաստով և, իհարկե, հանրային կրթությունը, իրազեկումը, որովհետև մենք պետք է ավելի շատ խոսենք մեր քաղաքացիների  հետ, որպեսզի կարողանանք ճանապարհներ գտնել՝ բռնությունը վերացնելու, քաղաքացիների երջանկությունն ու համերաշխությունն ապահովելու նպատակով»,- ընդգծեց նախարարը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ընտանեկան բռնության դեպքերի նվազման գործում առանձնացրեց հասարակության իրազեկումը, միաժամանակ՝ օրենսդրական կարգավորումները, որոնց իրականացման ճանապարհին, ըստ նրա, Հայաստանը միայնակ չէ:

«Ամենակարևոր առաջադրանքը ոլորտին վերաբերող տեղական ու միջազգային օրենսդրական պարտավորությունների գործարկումն է: Այս հարցում պատրաստ ենք մեր հայ գործընկերներին աջակցություն ցուցաբերել: Հարկավոր է անհրաժեշտ կառույցներ հիմնել և անհրաժեշտ փորձագիտական տվյալներ ձեռք բերել: Կարևոր է նաև ապաստարանների ստեղծումը, ինչպես նաև կոմպետենտ ու փորձառու մասնագետների հավաքագրումը»,- նշեց Սվիտալսկին:

Տարեսկզբից արձանագրված ընտանեկան բռնության 180 դեպքերի շարքում գերակշռողը ֆիզիկական բռնությունն է, ապա՝ սեռականը: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ծրագրերի համակարգող, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ քիչ չեն նաև կնասպանության դեպքերը: Հայաստանում տարեկան առնվազն տասը կին է սպանվում: Այս վիճակագրությունը վերջերս ներկայացվել է «Լռեցված ձայներ» զեկույցում:

«Շատ հաճախ լինում է, որ մարդը, դիմելով, ահազանգելով ոստիկանություն՝ բավարար պաշտպանություն չի ստանում և, այնուամենայնիվ, դառնում է սպանության զոհ»,- ասաց իրավապաշտպանը:

Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ թե՛ ընտանեկան բռնության, և թե՛ դրա հետևանքով զոհերի թիվը մտահոգիչ է: Մյուս տարի «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան թեմայի վերաբերյալ նոր զեկույց կներկայացվի, իսկ մինչ այդ՝  կշարունակեն համաժողովներ ու քննարկումներ անցկացնել, որպեսզի համապատասխան մեխանիզմներ մշակվեն՝ բռնության դեպքերը նվազեցնելու և հասարակության շրջանում իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով:

Նելլի Մելքոնյան