Մեքենաներից տեսախցիկները հանելու հետ կապված քաղաքապետարանի կողմից հանձնարարական չի եղել։ Այս մասին մարտի 7-ին ավտոբուսների վարորդների գործադուլի խնդրով հրավիրված ճեպազրույցի ընթացքում նշեց Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: «Եթե հանվել են, ուրեմն կվերադառնան իրենց տեղը։ Այն վարորդները, որոնք չեն ցանկանում աշխատել նոր պայմաններով, թող իրենց կամքով դիմում ներկայացնեն»,- հայտարարեց Հրաչյա Սարգսյանը։ Նրա խոսքով՝ աշխատանքից դուրս գալ ցանկացողների …

