Կենդանաբանական այգու մուտքը հունիսի 1-ին փոքրիկ այցելուների համար անվճար է

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ բոլոր փոքրիկներին սիրով հրավիրում է մասնակից դառնալու տոնական զվարճալի ծրագրին:

Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ հունիսի 1-ին երեխաների մուտքը Կենդանաբանական այգի կլինի անվճար: Տոնական միջոցառումների շարքում են վարպետության դասեր, կավճանկարչություն, երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, վիկտորինաներ, որոնց ընթացքում երեխաները հնարավորություն կստանան սեփական գիտելիքների օգնությամբ շահել հատուկ մրցանակներ՝ սմարթֆոն և հեծանիվ։

Կենդանաբանական այգին կհյուրընկալի նաև Ամստերդամի թագավորական կենդանաբանական այգու նախկին ղեկավար Հայգ Բալյանին և նույն այգու կուրատոր Յանոշ Շանտոյին: Նրանք Նիդերլանդներից Երևան են ժամանել ծանոթանալու Կենդանաբանական այգու նոր ազատավանդակների նախագծերին, ապահովելու անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն: Հանդիպման ժամանակ քննարկվելու է առաջիկայում Կենդանաբանական այգի նվիրատվության հիմունքներով բերվող կենդանատեսակների ցանկը, որը հնարավոր է դարձել Եվրոպական Կենդանաբանական Այգիների և Ակվարիումների միջազգային ասոցիացիային (ԵԱԶԱ) անդամագրվելուց հետո:

Առաջիկա 10 օրում Կենդանաբանական այգու կենդանի հավաքածուն կհամալրվի ճառագայթանախշ օձերով, ամբիոնա կրիաներով, վարդագույն կակադուներով, կանաչ արաներով, էմուներով, իսկ տարվա ընթացքում Երևան կներմուծվեն ալպակա տեսակի ուղտայծեր, տարգալակտուցներ, արա թութակներ, գալագոներ, մարմոզետ տեսակի կապիկներ և այլ էկզոտիկ կենդանիներ. բոլորը ԵԱԶԱ-ի սկզբունքներին համաձայն, նվիրատվության հիմունքներով: