Գումարտակային մարտավարական զորավարժություն` Արցախում

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

Բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում մայիսի 31-ին խաղարկվել է գնդապետ Աշոտ Աղաջանյանի հրամանատարությամբ գործող զորամասի ուժեղացված ստորաբաժանումներից մեկի հետ անցկացված գումարտակային մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլը, որին, բացի միավորման հրամկազմից, հետևել է նաև ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:

Նախքան հրաձգության փուլի մեկնարկը, զորախաղերի մասնակից ուժերը բերվել են մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի, և սահմանված ժամկետներում, առանց խափանումների, զբաղեցրել մարտական կիրառման պայմանական շրջանները:

Մարտավարական զորավարժության կրակային փուլի ընթացքում անձնակազմը արդյունավետ կերպով իրականացրել է պաշտպանողական ու հարձակողական գործողություններ և,  կիրառելով նաև արդիական մի շարք զինատեսակներ ու մարտավարական նոր մոտեցումներ, կասեցրել պայմանական հակառակորդի առաջխաղացումը, որից հետո  անցնելով հակագրոհի՝ վերականգնել առաջնագիծը:

Ինչպես բուն զորախաղերի, այնպես էլ դրան նախորդած մարտավարաշարային պարապմունքների ընթացքում անձնակազմի ցուցաբերած հստակ ու ներդաշնակ գործողությունները թույլ են տալիս վստահություն հայտնելու, որ բացի տեսական գիտելիքներից, զինծառայողներն ունեն նաև մասնագիտական անհրաժեշտ հմտություններ և պատրաստ են ոչ միայն զորավարժությունների, այլև, եթե հարկ լինի, նաև իրական մարտական պայմաններում ցույց տալ իրենց բազկի ուժը և անառիկ պահել հայրենիքի սահմանները: