Մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը բոլոր հարկատեսակների գծով 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին կատարվել է 136,8%-ով: Նախատեսված 449,586.8 հազար դրամի դիմաց հավաքագրվել է 615,091.4 հազար դրամ: Ինչպես տեղեկացնում են մարզպետարանի լրատվական ծառայությունից, համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշների հետ (102,3%, կամ 479,290.5 հազար դրամ)՝ համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը (բոլոր հարկատեսակները միասին) տոկոսային …

