Ինչպե՞ս կարող են մարդիկ օկուպացնել այն տարածքը, որտեղ իրենք դարերով ապրել են. Փաշինյանի պատասխանը՝ ադրբեջանցի լրագրողին. Արմենպրես

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Սանկտ Պետերբուրգում կազմակերպված մամուլի ասուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նաև ադրբեջանցի լրագրողի հարցերին։ Ըստ «Արմենպրես»-ի՝ ՀՀ վարչապետին ուղղված հարցերից մեկում, որը վերաբերում էր ԼՂ հակամարտությանն, ադրբեջանցի լրագրողն օգտագործեց ադրբեջանական քարոզչության համար արդեն սովորական՝ «օկուպացված տարածքներ» արտահայտությունը։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Ինչպե՞ս կարելի է օկուպացնել ինչ-որ տարածք այն մարդկանց կողմից, ովքեր այնտեղ ծնվել են, ում պապերն ու պապերի պապերն են այդտեղ ծնվել են ու ապրել։ Ինչպե՞ս կարելի է այդ տարածքն օկուպացնել։ Տարածք, որտեղ այս մարդիկ սերնդեսերունդ, դարերով ապրել են. ինչպե՞ս կարելի է դա ընդհանրապես պատկերացնել»։

Փաշինյանը շեշտեց, որ ԼՂ հակամարտության սկսվելուց ի վեր Հայաստանը հայտարարել է, որ երաշխավորում է Արցախի անվտանգությունը։ «Եթե այդ անվտանգության երաշխիքը չտրվեր, ապա, դժբախտաբար, որևէ այլ երաշխիք Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին չէր տրվի»,- հավելեց վարչապետը։

ՀՀ վարչապետը ադրբեջանցի լրագրողին հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստ են արցախա-ադրբեջանական  շփման գծում ներդնել միջադեպերի հետաքննության մեխանիզմ։

«Որպեսզի խուսափենք վեճերից, թե ով, որտեղ և երբ է կրակել, անհրաժեշտ է քննարկել այն համաձայնությունները, որ ձեռք էին բերվել դեռ 2016 թ-ին Վիեննայում: Խոսքը վերաբերում է հետաքննությունների մեխանիզմի ստեղծմանը հակամարտության գոտում»,- հավելեց Փաշինյանը:

Անդրադառնալով «Արսենալ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու թեմային՝ Փաշինյանը հիշեցրեց, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես էին ադրբեջանցի ոստիկանները մոտենում Մխիթարյանի անունով վերնաշապիկ կրող երկրպագուներին։

«Պատկերացրեք՝ երկրպագուները հայտնվում են ադրբեջանական ոստիկանության ուշադրության կենտրոնում՝ ընդամենը Մխիթարյանի անունով վերնաշապիկ կրելու համար: Կարծում եմ՝ դա ամեն ինչի մասին խոսում է»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց` եղել են դեպքեր, երբ ծագումով հայ Ռուսաստանի քաղաքացին ցանկացել է այցելել Բաքու, սակայն թույլտվություն չի ստացել իշխանությունների կողմից:

«Դա շատ վատ նշան է: Կարծում եմ՝ նմանատիպ դեպքերը պետք է բացառել, որովհետև դրանք լարում են իրավիճակը: Հայաստանում նման խնդիր չկա: Վերջերս ադրբեջանական «Թուրան» գործակալության լրագրողներից մեկն այցելել է Հայաստան, և, գիտեմ՝ որևէ խնդիր նա չի ունեցել, անվտանգության որևէ հարց նույնիսկ չի էլ բարձրացվել»,- ընդգծեց Փաշինյանը: