Արցախի ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության ընթացքը ցույց կտա՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվո՞ւմ է, թե՝ ոչ։ Հիշեցնենք՝ մայիսի 13-ին մեկնարկեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը։ Ռոբերտ Քոչարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ պնդելով, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է …

