Գյումրիում 18 մարդ գործազուրկ է դարձել Կրթության ազգային ինստիտուտի լուծարման հետևանքով

Լուրեր

25.02.2026 | 23:29
Ինչպես են ադրբեջանցի գործարարները ՌԴ-ին օգնում շրջանցել պատժամիջոցները. FT-ի հետաքննությունը
25.02.2026 | 23:25
Խաղաղությունը կա, բայց այն չի կարող անուշադրության մատնվել, այլապես այն կարող է ոչնչանալ. Փաշինյան
25.02.2026 | 23:13
Չինաստանն ու Գերմանիան պետք է ամրապնդեն ռազմավարական հաղորդակցությունը. Մերցը հանդիպել է Սի Ցզինպինին
25.02.2026 | 22:58
Վարչապետը ՍԱՏՄ ղեկավարի տեղակալներ է նշանակել
25.02.2026 | 22:43
Ըստ թուրք պատգամավորի՝ Ադրբեջանն իրականում սկսել է փուլ առ փուլ իրականացնել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը
25.02.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.02.2026 | 22:14
Մոսկվայի դատարանը Google-ին ու Telegram-ին տուգանել է
25.02.2026 | 21:59
Հարություն Պապյանը որոնվում է որպես անհետ կորած
25.02.2026 | 21:42
Ադրբեջանի կառավարական աղբյուրները պնդում են, թե Վաշինգտոնում Ալիևի դեմ բողոքի ցույցերի հետևում կանգնած է Ռուսաստանը
25.02.2026 | 21:31
Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի. Խուդաթյան
25.02.2026 | 21:14
Պաշտոնանկություններ ՆԳՆ-ում՝ աղմկոտ սպանություններից հետո․ արդյո՞ք կապ կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 21:00
ՌԴ-ն թրաֆիքինգի է ենթարկել ՀՀ-ին․ սեպտեմբերի 3-ի վթարի հետևանքը պիտի վերացնենք, բայց իշխանությունը դանդաղում է ԵՄ գնալիս․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 20:48
Թուրքիան հերքում է ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրան ներխուժելու մտադրության մասին պնդումները
25.02.2026 | 20:35
ՌԴ-ն ու Ադրբեջանը ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
25.02.2026 | 20:22
Չպետք է լիներ բանտում, բայց մահացավ անազատության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն օրերս Կառավարության հավանությանն էր ներկայացրել մի  նախագիծ, որով «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն լուծարվելու է, ընկերությանն ամրացված անշարժ գույք հետ է վերցվելու և հանձնվելու է Պետգույքի կառավարման կոմիտեին:

Հուլիսի 1-ի Կառավարությամբ որոշմամբ՝ լուծարվեց ոչ միայն Կրթության ազգային ինստիտուտի մայր կառույցը, այլև մարզային 8 մասնաճյուղերը, որոնց թվում է Շիրակի մասնաճյուղը։ Արդյունքում Գյումրիում 18-ով ավելացավ գործազուրկների թիվը:

«Սկզբում ունեինք մայր կառույց և 11 մասանճյուղ: 3 մասնաճյուղ 1.5 առաջ է լուծարվել, իսկ 8-ը մնացել էր: Հուլիսի 1-ի դրությամբ՝ ո՛չ այդ 8-ը կա, ո՛չ էլ մայր կառույցը։ Բոլորը լուծարվել են»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Կրթության ազգային ինստիտուտի Շիրակի մասնաճյուղի արդեն նախկին տնօրեն Մեսրոպ Ղալաչյանը՝ հավելելով, որ նախարարությունից դեռ 2 ամիս առաջ գրավոր ծանուցում էին ուղարկել ու տեղեկացրել լուծարման մասին:

«Գյումրիի կառույցը 50 տարվա պատմություն ունի, մյուս մասնաճյուղերը ստեղծվել են 2003 թվականին: Ստեղծման պահից աշխատել է 60 հոգի՝ հոյակապ շենքով ու ամեն հարմարություններով։ Իսկ երկրաշարժից հետո նվազել է աշխատողների թիվը։  11 տարի ես արդեն տնօրենն եմ՝ 2008 թվականից, մոտ 25 հոգի աշխատող ունեինք, այս պահին 18 հոգի էր աշխատում, այդ թվում՝ ես: Հիմա բոլորս ազատված ենք աշխատանքից»,- ասաց Մեսրոպ Ղալաչյանը:

Նախարարությունը, ի դեպ, որևէ պարտավորություն չի ստանձնել գործազուրկներին աշխատանքով ապահովելու հարցում:

«Նախարարն ասում է՝ կրթությունը սոցիալական ոլորտ չէ, որպեսզի աշխատատեղ ստեղծենք, դրա համար, ասում է, սոցապ նախարարություն կա։ Կրթությունը որակյալ պիտի լինի, հասկանում եմ և ընդունում։ Փոփոխություններին համակարծիք եմ, բայց ոչ միանգամից դնել, կտրել: Կարելի էր կոսմետիկ կամ խորքային, բայց այդ հենքի վրա»,- ասաց ԿԱԻ Շիրակի մասնաճյուղի նախկին տնօրենը։

Մեր զրուցակցի խոսքով՝ կրթության ազգային ինստիտուտը նախարարությունում որոշել են փակել՝ ուռճացված լինելու, ոչ արդյունավետ աշխատանքի, կրթության զարգացումներին ոչ համաչափ քայլելու համար. «Ասում են՝ ուռճացված է կառույցը, մոտ 300 հոգի էր աշխատում՝ Երևանով և մասնաճյուղերով։ Ինչ-որ իրենք տեսլական ունեն, կառույցը չի իրականացրել։ Նախարարի խոսքն եմ ուզում ասել, ասում էր՝ 20-րդ դարի կրթական ծրագրերով մենք 21-րդ դարի հանրակրթություն ենք ուզում  ուսուցչին և աշակերտին  մատուցել: Այսինքն՝ համահունչ չի, ուզում են փոփոխությունների լայն շրջանակ սկսել։ Պետք է փոփոխություններ լինեն, բայց ունքը սարքելու տեղը աչքն էլ չհանենք»:

Կրթության ազգային ինստիտուտն իրականացնում էր մանկավարժների վերապատրաստում, դասագքրերի և կրթական ծրագրերի փորձաքննություն, հանրակրթական ծրագրերի վերլուծություն, դպրոցների տնօրենների համար հավաստագրման դասընթացներ էր կազմակերպում: Հիմա պարզ չէ, թե ինչ կառույց է իրականացնելու հանրակրթության ոլորտի այս կարևոր գործառույթները։

Մեր զրուցակիցը նշեց, որ նախարարությունում մտադիր են հիմնադրամ ստեղծել, որը կզբաղվի ԿԱԻ գործառույթներով՝ բացառությամբ վերապատրաստման դասընթացների:

«Ուզում են, նախարարի խոսքերն եմ ասում, ուղեղային կենտրոն ստեղծել, կրթության ազգային ինստիտոտի հենքի վրա կստեղծվի նոր հիմնադրամ, որը կզբաղվի բովանդակային մշակմամբ, ծրագրերի, չափորոշիչների, դասագրքերի մշակմամբ: Վերապատրաստումները դուրս են բերում, ազատականացնում են, այսինքն՝ ցանկացած հասարակական կազմակերպություն, պետական կառույց կարող է մասնակցել մրցույթին ու ուսուցիչների, տնօրենների վերապատրաստում անել»,- ասաց Մեսրոպ Ղալաչյանը։

Նրա խոսքով՝ հարցը բարձրացրել են, իրենց մտահոգություններն են հայտնել, որ մարզերում գոնե նման կենտրոններ ստեղծվեն, հակառակ պարագայում՝ մարզերի ուսուցիչները կմնան ձեռնունայն:

«Մենք հարց ենք բարձրացրել, որ եթե տեղերում ոչ մի բան չլինի, օրինակ՝ Շիրակի մարզում 3.800 մանկավարժ կա, իրենք ձեռնունայն են մնում։ Մենք հիմնավորեցինք, մեր մտահոգությունները ներկայացրեցինք, կարծես սառույցը տեղից շարժվեց։ Հիմա մտածում են ներկայացուցիչներ պահել, որը, իմ կարծիքով, այդքան էլ բավարար չէ, որովհետև մի հոգին ամբողջ դաշտը չի կարող ծածկել: Մենք առաջարկում ենք, որ աջակցման կենտրոններ լինեն, գոնե պահենք փնջային մասնագետների, բնագիտականը մի հոգի համակարգի, քիմիան, կենսաբանությունը, աշխարագրությունը, ֆիզիկան՝ մի հոգի, հումանիտարը՝ մի հոգի, գոնե 5-6 լինեն, որ կարողանան նոր ծրագրերի, դասագրքերի, չափորոշիչները կատարել, հասցնել ուսուցչին»,- ասաց Մեսրոպ Ղալաչյանը։

Նշենք, որ մարզերում հնարավոր կրթության կենտրոնների հարցը քննարկման փուլում է:

Էմմա Չոբանյան