Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովն այսօր ավարտեց իր երկօրյա աշխատանքը։ Գագաթնաժողովի ամփոփիչ ասուլիսին առաջինը ելույթ ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ շնորհակալություն հայտնելով ՖՄԿ անդամ պետությունների ղեկավարներին՝ Հայաստանում անցկացվող միջոցառմանը ներկա գտնվելու և արդունավետ աշխատանքի համար։ Նախարար Մնացականյանը կրկին երախտագիտություն հայտնեց Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնին՝ շանսոնյեի հարգանքի տուրքին Հայաստանին մասնակից դարձնելու համար։ Անդրադառնալով ՖՄԿ 17-րդ գագաթնաժոովի …