Դավթաշենում այսուհետև աղբահանությունը կիրականացնի համայնքային հիմնարկը
Դավթաշենում այսուհետև աղբահանությունը կիրականացնի համայնքային հիմնարկը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Դավթաշենում այսօրվանից փաստացի ամբողջությամբ աղբահանությունը կիրականացնի համայնքային հիմնարկը։ Կոտրված աղբամաններն ու դրանց կողքը գոյացած աղբակույտերը անցյալում են»,-գրել է նա։