Սամվել Բաբայանն ու իր թիմը մասնակցելու են Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հավաքին. հայտարարություն

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ վաղը Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հավաքին ընդառաջ:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. «Հակահեղափոխական տարրերը Արցախում այսօր կրկին փնտրտուքների մեջ են: Իրենց քթից այն կողմ իշխանություն չտեսնող, իշխանական աթոռներին սոսնձվածները իրենց հակահեղափոխական շրջապատը թողած, փորձ են անում հակահեղափոխություն փնտրել այնտեղ, որտեղ միայն ազգայինն է տիրում ու հարգանքը ազգի յուրաքանչյուր անհատի, հայրենիքի յուրաքանչյուր միլիմետրի նկատմամբ: Կարծում եմ կարիք էլ չկա հիշեցնել, որ Հայաստան -Արցախ-Սփյուռք մարմնակցման գաղափարների ամենավառ կրողներից մեկն էլ եղել է ու կա Սամվել Բաբայանը։ Ուստի Հայաստանի և Արցախի համար այս կարևոր օրվան ընդառաջ անհիմն ու ապաշնորհ այս վերլուծաբանների իբր թե վերլուծականներով համացանցը ողողելը ոչ մի դրական արդյունքի չի հանգեցնի:

Սամվել Բաբայան անձը և պետական գործիչը ոչ մի շրջանակի դիրքերից չի ներկայանում: Նրա գաղափարական պատկերացումները գերազանց են սեփական խելքով ծառայելու իր ժողովրդին: Սամվել Բաբայանը միշտ եղել է համախմբող, թե պատերազմի ժամանակ, թե դրանից հետո: Նրան խորթ են ազգամիջյան պառակտումներ հրահրելը: Նա երբեք հակադրության չի գնացել ոչ ՀՀ իշխանությունների, ոչ Արցախի իշխանությունների հետ, երբ պահը եկել է որևէ լարվածության կամ հակադրության Սամվել Բաբայանը հեռացել է հօդս ցնդեցնելով ցանկացած ներքաղաքական լարվածություն, փորձը ունենք, այդպես եղավ 1999 թ.: Նա երբեք անձնական շահի համար երկիրը չի տարել ապակայունացման, նախընտրել է թողնել պաշտոնը, չկառչել աթոռից:

Այսօր էլ նույնն է ոչինչ չի փոխվել, նա չի եկել աթոռակռվի, նա եկել է նպաստելու Արցախի բարօրությանը, նրա բարգավաճմանն ու քաղաքական դերի բարձրացմանը, անվտանգության ապահովմանը: Իսկ եթե այս վերլուծականները տեղադրված են հասկանալու համար Սամվել Բաբայանի դիրքորոշումը կապված Օգոստոսի հինգին կայանալիք հավաքի մասին, ապա շտապենք տեղեկացնել հակահեղափոխական շրջանակներին, որ Սամվել Բաբայանի թիմն ու համակիրները մասնակցելու են օգոստոսի 5-ին Վերածննդի հրապարակում կայանալիք հավաքին, որտեղ ելույթ է ունենալու ՀՀ վարչապետը: Մեր թիմը իր անվերապահ աջակցությունն է հայտնում այն ուժերին, որոնք ջանք չեն խնայում մեր երկու պետությունների ինտեգրմանը նպաստող քայլեր ձեռնարկելուն»։