Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, և այդ իսկ օրը վարույթն իրականացնող մարմնին ներկայացվել են Սամվել Մայրապետյանի առողջական վիճակը բնութագրող բժշկական տեղեկանքները: Չնայած դրան միայն 39 օր անց՝ 2018 թվականի նոյեմբերի 14-ին է նշանակվել դատաբժշկական փորձաքննություն նրա առողջական վիճակի պարզման և գնահատման նպատակով: …