Ուղևորափոխադրող ընկերություններն այսօրվանից համապետական գործադուլ են սկսում: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին տեղեկացրեց Վարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ակցիաները մեկնարկելու են ժամը 14:00-ին Արմավիրից: «Գազի գնի շուրջ ստեղծված իրավիճակը, ես չեմ կարողանում հասկանալ, ժամանակավո՞ր է, թե ոչ: Եթե գրպանին կպնում է վառելիքի գինը, ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպությունը կամ վարորդը հասկանում են, որ չեն …

