Արայիկ Հարությունյանն ընդունել է Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին

Լուրեր

10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին,  հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության լրատվության ծառայությունից։

Հագեցած հանդիպման օրակարգում 2 երկրների միջեւ համագործակցության հարցն էր բարձրագույն կրթությունից, հանրակրթությունից եւ գիտությունից մինչեւ մշակույթ ու սպորտ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Չեխիայի Հանրապետության կրթության, երիտասարդության եւ սպորտի նախարարության միջեւ կրթության եւ գիտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրին առնչվող հարցերը։ Գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառում համագործակցային կապերի խթանման եւ Չեխիայի համապատասխան կառույցների հետ գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության ձեւաչափերի ստեղծումը նույնպես կարեւորվել է նախարարի կողմից։

Կողմերը քննարկել են նաեւ STEM (գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, մաթեմատիկայի) բնագավառում հայաստանյան առաջատար գիտահետազոտական կազմակերպությունների ընդգրկմամբ համագործակցային ծրագրերի իրականացման հնարավորության հարցը՝ ընդգծելով, որ այս ոլորտներում հայ-չեխական փոխգործակցությունը լայն հեռանկար ունի։

Նախարար Ա. Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել կիսել Հայաստանի դպրոցների մշակութային եւ տեխնոլոգիական կրթության փորձը։ Դեսպան Բեդրիխ Կոպեցկին էլ հայտնել է իր հետաքրքրվածությունը կապված հայկական դպրոցներում «շախմատ» առարկայի դասավանդման եւ Չեխիայում այս փորձի կիրառման հետ։