ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Բեյրութի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի շրջանավարտների միության ներկայացուցիչներին, ովքեր Հայաստանում են իրենց վարչական մարմնի հավաքն անցկացնելու նպատակով: «Հյուրերը ներկայացրել են միության ծրագրերն ու անելիքները: Նրանք տեղեկացրել են նաև, որ նպատակներից մեկն էլ իրենց ճեմարանի նախկին բազմավաստակ տնօրեն Սահակ վարդապետ Քեշիշյանի 100-ամյակի ոգեկոչումն …

