Հայաստանում կա Շտապօգնության հոգեբուժական մեկ բրիգադ. ի՞նչ անել, եթե վտանգավոր հիվանդի հետ մենակ ես․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.04.2026 | 23:45
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
19.04.2026 | 22:28
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին պատվիրակություն ուղարկել․ Tasnim
19.04.2026 | 21:12
Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
19.04.2026 | 20:30
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
19.04.2026 | 20:00
«Վանդալիզմ»-ի ու «ամեն ինչ նորմալ է»-ի միջև. ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 19:07
Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար
19.04.2026 | 18:15
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
19.04.2026 | 17:41
Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը
19.04.2026 | 17:17
Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի օգտագործումը դիտարկել որպես սատանիզմի քարոզչություն
19.04.2026 | 16:57
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատել է թեկնածուների առաջին երեսուն անունները
19.04.2026 | 16:19
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից
19.04.2026 | 15:55
Պեզեշքիանը քննադատել է Թրամփին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա պահանջների համար
19.04.2026 | 15:20
Լատվիան և Լիտվան թույլ չեն տա Ֆիցոյին օգտագործել իրենց օդային տարածքը՝ Մոսկվա թռչելու ու շքերթին մասնակցելու համար
19.04.2026 | 15:05
Վաղը Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև
19.04.2026 | 14:45
Մալխաս Ամոյանը` Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ, Արմեն Բաբալարյանը` լավագույն մարզիչ
Բոլորը

Հայաստանի հոգեկան առողջության կենտրոններում գրանցված է հոգեկան առողջության խնդիր ունեցող շուրջ 50.000 անձ։ Նրանց մի մասն ստանում է հարկադիր բուժում, որոշները դատարանի որոշմամբ են գտնվում հիվանդանոցում։ Բուժումից հետո հոգեկան առողջության խնդիր ունեցողները դուրս են գրվում։ Այլ հարց է, թե ինչպես են այս անձինք հարաբերվում ընտանիքի անդամների, հարևանների հետ ու, որոշ դեպքերում, ինչպիսի վտանգ են ներկայացնում շրջապատի համար: Այն դեպքում, երբ ամբողջ Հայաստանի տարածքում գործում է շտապօգնության ընդամենը մեկ հոգեբուժական բրիգադ՝ միայն Երևանում:

Շաբաթներ առաջ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ավետիսյան փողոցի շենքերից մեկում կռիվ էր ընկել: Միայնակ ապրող տարեց կինը հերթական անգամ դրսևորել է ագրեսիվ վարք՝ հարվածել երեխաներին, հայհոյել, արգելել բակում խաղալ։ Տիկնոջ հարձակմանն ու հարվածներին ենթարկված երեխաների մայրը պատմում է՝ հայհոյանքներից ու սպառնալիքներից վախենալով՝ երեկոյան ժամը 21։30-ի սահմաններում հրավիրել են ոստիկանների խումբ։ Հասկացել են, որ ոչ ադեկվատ է, հնարավոր չէ լեզու գտնել։

«Տարեց կինը կարող է քարեր նետել երեխաների ուղղությամբ: Իր տանն ունի քարեր, բազմիցս ինձ ասել է, որ տանն ունի կացին, ու եթե երեխաները խելոք չմնան, կարող է այդ կացինն ուղղել երեխաների ուղղությամբ: Տանն ունի երկաթե լոմեր, ինձ ասում էր, որ երեխաները բակում խաղում ու ինձ անհանգստացնում են, մեխեր ունեմ, մեխերով պետք է նրանց գլուխը ծակեմ»,- պատմեց քաղաքացին։

Կնոջ ագրեսիվ վարքագիծը հաշվի առնելով՝ ոստիկանները շտապօգնության հոգեբուժական բրիգադ են հրավիրել: Կանչն արձանագրվել է ժամը 22։21-ին, բայց բրիգադը կեսգիշերն անց՝ 00։30-ին դեռ չէր ժամանել: Ոստիկանների ու բնակիչների զանգերին ի պատասխան՝ տեղեկացրել են, որ հոգեբուժական բրիգադն ունի այլ կանչեր, որոնց ավարտից հետո միայն կկարողանա մոտենալ։ Տարեց կինը չի սպասել բրիգադի ժամանմանը, որոշել է քնել։ Իր հերթին ոստիկանությունը կազմել է արձանագրություն ու հեռացել։

«Եթե հոգեբույժի բրիգադը կարողանար գոնե կանչից 30 րոպե անց գալ, կարող էր ֆիքսել կնոջ այդ վիճակը, տալ փաստաթուղթ, կազմել համապատասխան արձանագրություն, որ հաջորդիվ, եթե այդ կինը նմանատիպ վարքագիծ դրսևորեր, ես նորից կանչեի և կանչերն արձանագրվեին, որ գործ ունենք հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդու հետ։ Բայց քանի որ բրիգադը ուշացավ, չեկավ, այդ ագրեսիվ պահը չարձանագրվեց որևէ տեղ»,- դժգոհեց մեզ դիմած քաղաքացին։

Factor TV-ն այցելեց նշված հասցե, զրուցեց հարևանների հետ, որոնց պատմելով՝ տատիկը տանը քարեր, կացին, մեխեր ու լոմ է պահում, ինչից էլ ամենաշատն են ահաբեկվում: «1-03» ծառայության պետ Լիդա Աբրահամյանն ասում է՝ հոգեբուժական կանչերը յուրահատկություն ունեն. հնարավոր չէ նախապես իմանալ, թե բժիշկները ինչքան ժամանակ կանցկացնեն անձի տանը։ Ուշացում հաստատապես կլինի, եթե անձին հոսպիտալացնում են։

«Միշտ հիվանդը լինում է անհանգիստ, գրգռված վիճակում։ Ու մեր հոգեբուժական կանչերն այդպիսին են, մենք չենք կարող որոշել՝ այս կանչն է ավելի կարևոր։ Ես կարող եմ ասել, որ մյուս հասցեներից ևս անընդհատ զանգահարում են մարդիկ։ Մենք ասում ենք՝ եթե շատ է ագրեսիվ ձեր հիվանդը, դիմեք ոստիկանություն, թող ոստիկանը գա, մնա, մինչև մեր բրիգադը մոտենա կամ ոստիկանը տանի բաժին»,- նշեց տիկին Աբրահամյանը։

Ըստ քաղաքացու՝ հրամայական է շտապօգնության ծառայության հոգեբուժական բրիգադի թվի ավելացումը։ Հուլիսի 20-ին՝ դեպքի օրը, շտապօգնության հոգեբուժական բրիգադը ստացել է 14 կանչ, եղել են օրեր՝ կանչերի թիվը հասել է 20-ի, իսկ միջինում, ըստ Առողջապահության նախարարության, օրական 9 կանչ է արձանագրվում, ամսական՝ 290 կանչ։ Կարիք կա՞ ստեղծել շտապօգնության հոգեբուժական ևս մեկ բրիգադ, թե՞ ոչ՝ «1-03» ծառայության պաշտոնյաները միանշանակ պատասխան չեն տալիս։ Իսկ տիկին Աբրահամյանն իրենց մեղքը չի տեսնում։

«Մենք չենք ուշացել, մենք ուրիշ կանչեր ենք սպասարկել: Նույն ձևի, միգուցե՝ ավելի հրատապ, այնպես չէր՝ բրիգադը նստած էր ու չէր գնում կանչին»,- ասում է Լիդա Աբրահամյանը:

Քաղաքացին հակադարձում է. «Այսինքն՝ ես պետք է սպասեմ իրավիճակի, որ կնոջ մոտ լինի սրացում, դուրս գա բակ, հարձակվի երեխաների վրա, նորից կանչեմ ոստիկանություն, նորից կանչենք հոգեբուժական բրիգադ, կարողանանք արձանագրել։ Շատ կարևոր էր այդ պահին գալը, որ հոգեբույժի արձանագրությունը կցված կլիներ ոստիկանության արձանագրությանը»:

Հուլիսի 20-ին, հիշում է Շտապօգնության հոգեբուժական բրիգադի բժիշկ Ասլանյանը, 14-ից առվազն 3-ը եղել է սուիցիդալ կանչ: Ըստ բժշկի՝ նման պարագայում բրիգադը պարտավոր է դեպքի վայր հասնել շտապ՝ նույնիսկ մեկ այլ կանչ ընդհատելու գնով։ Լևոն Ասլանյանը խորհուրդ է տալիս հանդարտեցնել դրությունը, եթե հայտնվել եք հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հետ միայնակ, ու բրիգադը դեռ ուշանում է։

«Պետք չի մարդուն ավելորդ գրգռել, ոչ մի դեպքում, որովհետև եթե իրոք հոգեկան խնդիրներ ունի, այդ գրգռված վիճակում կարող է քարը վերցնել ու շպրտել, մեկին վնասել, ասեք՝ ամեն ինչ լավ է, ամեն ինչ նորմալ է, հանգստացնել, ոչ մի դեպքում վիճել պետք չէ, կռիվը շարունակել պետք չէ»,- նշում է բժիշկը։

Առողջապահության նախարարությունից Factor TV-ին պարզաբանեցին՝ ընդունում են, որ սպասարկող հոգեբուժական մեկ բրիգադը բավարար չէ։ Հոգեկան առողջության պահպանման կենտրոնում կա հոգեբուժական ևս մեկ բրիգադ, որը, սակայն, լիցենզիա չունի։ Այս պահին աշխատանքներ են տարվում շտապօգնության հոգեբուժական ևս մեկ բրիգադ ներգրավելու ուղղությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան