Կառավարությունն առաջարկում է սահմանափակել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների՝ արտաբյուջետային հաշիվներ ունենալու հնարավորությունը և սահմանում, որ այդ հաշիվներում առկա և հավաքագրվող դրամական միջոցները կուղղվեն համապատասխան բյուջեներ: Միաժամանակ, կապահովվի դրանց հետագա բաշխումն անհրաժեշտ ուղղություններով՝ ըստ անհրաժեշտության, հիմնավորվածության և առաջնահերթության: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված էր ՀՀ կառավարության հունվարի 31-ի նիստի օրակարգում։ Ըստ առաջարկի հիմնավորման՝ այս քայլով կապահովվի …