Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հույս հայտնեց, որ 2019 թվականին կհասցնեն ներդնել ամբուլատոր պալիատիվ բժշկական ծառայությունների մատուցումը՝ պետական պատվերով: «Արդեն մեկ պոլիկլինիկա դիմել է պետպատվեր ստանալու համար: Իսկ արդեն 2020 թվականին Առողջապահության նախարարության բյուջեով նախատեսվում է պետպատվեր տալ ուռուցքաբանական հիվանդությունների համար ծառայություններ մատուցող մեկ բաժանմունքի՝ պալիատիվ բժշկություն մատուցելու համար»,- ներկայացրեց նախարարը: …

