Արմեն Աշոտյանի ընկերոջ ձերբակալումը բողոքարկվել է․ փաստաբան
Հասարակություն
15.08.2019 | 10:12Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արմեն Աշոտյանի ընկերոջ՝ Արամ Բարսեղյանի ձերբակալմանը:
«Սովորաբար գույքի հափշտակության վերաբերյալ գործերով վարույթ իրականացնող մարմնին նախ և առաջ հետաքրքրում է վնասի հատուցման խնդիրը։
Այդ հարցը ամենաքննարկվողն է։ Արմեն Աշոտյանի ընկերոջ` Արամ Բարսեղյանի դեպքում այդ հարցը ոչ մեկին չհետաքրքրեց, անգամ չքննարկվեց, մինչդեռ նման առաջարկ իմ կողմից հնչեցվել է։
Ա. Բարսեղյանի ձերբակալումը իմ կողմից արդեն բողոքարկվել է դատարանին, հուսամ գործը կվերադառնա իրավական հուն»,-գրել է Աթանեսյանը:
Ավելի հայտնել էինք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում վատնման եղանակով խոշոր և առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակությանն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել է Արամ Բարսեղյանը: