Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՌԴ ԱԳՆ-ին Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը պաշտոնական նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին՝ կապված Պյատիգորսկում «Մաշուկ 2019» ֆորումում հայ դիվանագետի ելույթի հետ:

Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշենք, որ օգոստոսի 9-ին Պյատիգորսկ քաղաքում մեկնարկել է «Մաշուկ 2019» հյուսիսկովկասյան երիտասարդական համաժողովը, որի ընթացքում ելույթ է ունեցել նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

Interfax-ի փոխանցմամբ՝ ՀՀ դեսպանը ֆորումի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ «անթույլատրելի արտահայտություններ է արել Ադրբեջանի, երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերաբերյալ, ինչն առաջացրել է համաժողովին մասնակցող «Բաքվի երիտասարդության ակումբ» հասարակական միավորման նախագահ Սաբիր Ռուստամովի դժգոհությունը և տհաճ միջադեպ է գրանցվել»:

Այդ կապակցությամբ Ռուստամովը նամակով դիմել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատուն՝ մանրամասնորեն պատմելով կատարվածի մասին, և խնդրել է աջակցել իրեն: Ադրբեջանական դեսպանատունն իր հերթին պաշտոնական նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին: «Բացի այդ, դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն, չնայած նախապես ձեռք բերված պայմանավորվածությանը, հրաժարվել է Պյատիգորսկ մեկնելուց և համաժողովի աշխատանքներին և նախատեսված հանդիպումներին մասնակցությունից»,- գրում է աղբյուրը: