Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) 5 տարվա ընթացքում պատրաստվում է հանրապետության մարզերում 700 խաղադաշտ կառուցել: Շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են: ՀՖՖ նախագահի առաջին տեղակալ Արմեն Մելիքբեկյանն այսօր Վայոց ձորի Գլաձոր համայնքում է՝ ծանոթանալու մեկնարկած շինաշխատանքի ընթացքին:

