ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը (վերջինիս կողմից օգոստոսի 27-ին հրապարակված զեկույցի համաձայն) բարձրացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ազգային արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված չապահովված արտոնյալ պարտքի վարկանիշները՝ B1-ից Ba3: «Համաձայն նշված զեկույցի՝ վարկանիշների բարձրացման համար հիմք են ծառայել Հայաստանի Հանրապետության մակրոտնտեսական կայունությունը, կառավարության ինստիտուցիոնալ …

