Շենգավիթում տեղի ունեցած միջադեպի գործով երկու անձ ներգրավվել է որպես մեղադրյալ. ՔԿ

Լուրեր

06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է Շենգավիթ վարչական շրջանում գործող ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ռեստորանային համալիրի տնօրենին մեղադրանք է առաջադրվել, ևս մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

«Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. օգոստոսի 25-ին ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի երկու բնակիչ՝ ծնված 1976 և 1960թթ՝ համապատասխանաբար՝ որովայնի ձախ կողմնային պատի հրազենային վնասվածք /կլինիկական մահ/ և որովայնի ձախ ազդրի հրազենային վիրավորում, աջ ազդոսկրի ստորին երրորդականի հրազենային վիրավորում, աջ ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածք տեղաշարժով ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, երկու անձ ներգրավվել է որպես մեղադրյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ռեստորանային համալիրի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 332-րդ հոդվածի 2-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Եվս մեկ անձ՝ Երևանի բնակիչ՝ ծնված 1976թ., ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան և հայտարարվել հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: