Վերականգնված 800 միլիոն դրամը վճարել է Գագիկ Խաչատրյանը. մանրամասներ ՀՔԾ-ում քննվող գործից

Լուրեր

06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի ներգրավվածությամբ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում վերականգնված 800 միլիոն դրամը վճարել է Գագիկ Խաչատրյանը։ Այս մասին Factor.am-ին փոխանցում են իրավապահ համակարգի մեր աղբյուրները:

ՀՔԾ-ից փոխանցեցին, որ թեմայի շուրջ մանրամասներ ավելի ուշ կհայտնեն:

Կառույցը երեկ հայտնել էր, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38- 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը):

Մամուլը գրել էր, որ խոսքը մեկ միլիարդ դրամի մասին է: Ստացվում է, որ 200 մլն դրամը դեռ պետք է վերականգնվի: Ըստ մամուլի հրապարակումների, քրեական գործը վերաբերում է պետական սուբսիդավորման ծրագրով գյուղացիներին մատչելի գներով պարարտանյութերի տրամադրման գործընթացին:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանն անցնում է նաև ԱԱԾ-ի կողմից քննվող մեկ այլ քրեական գործի շրջանակում: Երեկ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Խաչատրյանը կասկածվում է տասնյակ միլիոնավոր դոլարների յուրացման համար: Գործում ներգրավված է և Գագիկ Խաչատրյանի հետ ձերբակալված է նաև նրա եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը: Նա ևս նախկինում ՊԵԿ-ում բարձր պաշտոն է զբաղեցրել:

Այսօր հայտնի դարձավ, որ Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմը բողոքարկել է նրա ձերբակալությունը՝ այն համարելով ոչ իրավաչափ: Բողոքարկման որոշման մասին երեկ ԱԱԾ-ի մոտ հրավիրված ասուլիսի ժամանակ Factor.am-ի հարցին ի պատասխան ասել էր պաշտպան Երեմ Սարգսյանը: Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն պաշտպանելու համար ներգրավված են հինգ փաստաբան: Մյուս չորսի անունն առայժմ հայտնի չէ:

Նարեկ Կիրակոսյան