Գագիկ Խաչատրյանը բուժումը թողել եւ վերադարձել է. Երեմ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:13
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
26.10.2026 | 17:07
Եղոյանն ուղիղ չպատասխանեց` հանձնաժողովի նպատակը Գարեգին Բ-ի հեռացու՞մն է. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 17:00
Հայտնի է սամբոյի Հայաստանի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
26.10.2026 | 16:50
Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը «պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից»
26.10.2026 | 16:42
Ամեն ինչ արվում է հանուն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 16:29
Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում
26.10.2026 | 16:21
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը եզրափակիչում է, Գալստյանը և Թադևոսյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 16:16
Թրամփը Նորվեգիան «զուգարան-երկիր» է անվանել՝ իրեն Նոբելյան մրցանակ չշնորհելու համար
26.10.2026 | 16:07
Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսումը չի նշանակում ռազմական գործողությունների սահմանափակում
Բոլորը

Ընդամենը օրինական զենքեր են առգրավվել Գագիկ Խաչատրյանի բնակարանների խուզարկության ընթացքում։ Չնայած որ կազմվել է բերման ենթարկելու մասին արձանագրություն, սակայն այդտեղ բերման ենթարկել չկա, քանի որ Գագիկ Խաչատրյանը առավոտից մասնակցում էր գործողություններին։

Այս մասին այսօր երեկոյան հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար  Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Վերջինս նշեց, որ ձերբակալման նպատակը  դա  հանցագործության կանխարգելումն  է կամ դրանից հետո փախուստի կանխումը։

«ՊԵԿ նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում նրան վերագրվում են ինչ-որ գործողություններ, 2010, 2015 թթ․հետ կապված։ Այս դեպքում ոչ այդ ժամանակ կատարված ենթադրյալ հանցանքի կանխումը, ոչ էլ առավել եւս փախուստը չի կարող լինել ձերբակալման նպատակը։ Եթե Գագիկ Խաչատրյանը ունենար փախնելու նպատակ, նա չէր վերադառնա Հայաստան՝ Գերմանիայում իր բուժումը կիսատ թողնելով։ Այսօրվա ձերբակալությունը վերաբերում է ՊԵԿ-ի նախագահի պաշտոնավարման շրջանում ունեցած գործունեությանը»,-ասաց պաշտպանը՝ ընդգծելով, որ այն իրավաչափ չէ։

Անդրադառնանլով տասնյակ միլիոնների չարաշահման մասին այսօր ԱԱԾ տնօրենի հայտարարությանը՝  պաշտպանը նշեց, որ խոսքը գնում է ՊԵԿ ինչ-որ աշխատակիցների մասին, որոնք չեն հաճախել աշխատանքի, սակայն վճարվել են։

Փաստաբանը նշեց, որ ներկայումս իրականացվող գործընթացը կապ չունի  ինքնասպան եղած գործարար Համլետ Ամիրխանյանի հնչեցրած մեղադրանքների հետ՝ ընդդեմ Խաչատրյանի։

Նա նաեւ ասաց,  որ իրեն փաստեր հայտնի չեն, որ այս գործընթացը կապ ունի Դիլիջանում ՊԵԿ նախկին ուսումնական կենտրոնի կառուցման հետ։

Մանրամասները՝ տեսանյութում