2019թ․ հունիսի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց, որ ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության հետագա զարգացման նպատակով ներդրվելու է տեղեկատվական համակարգ։ Այդ նպատակով, Ա․ Վանեցյանի փոխանցմամբ, ՀՀ պետական բյուջեից որոշակի գումար կտրամադրվի, սակայն դա համարեց պետական գաղտնիք և չնշեց գումարի չափը։ Ա․ Վանեցյանը պատգամավորներին նաև վստահեցրեց, որ Հայաստանի ներքին հարցերին …

